Ի՞նչ ձեւաչափով է Նիկոլ Փաշինյանի կուսակցությունը մասնացելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին
POLITICS
Դեռ այն ժամանակ էինք ասել, որ մեկ տարվա ընթացքում են լինելու ընտրությունները։ Այս մասին այսօր` հուլիսի 1-ին, լրագրողներին ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանն` անդրևադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին:
«Կոնկրետ ժամկետը կախված է նաեւ քաղաքական իրավիճակից եւ որոշակի տեխնիկական հարցերից։ Ինչ վերաբերում է առաջիկա ընտրություններին մեր կուսակցության մասնակցության ձեւաչափին, այժմ քննարկումներ են ընթանում։ Այժմ քննարկումները «Ելք» դաշինքի շրջանակներում են»,-ասաց նա։
Նշենք որ օրեր առաջ Ընտրական օրենսգրքի բարեփոխման հանձնաժողովի ղեկավար, առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը հայտարարել էր,որ ընտրակարգը պետք է լինի 100 տոկոսանոց համամասնական, այսինքն՝ փակ ցուցակով համամասնական, եւ խորհրդարանական ընտրությունների անցողիկ շեմը իջեցվելու է տոկոսով՝ դաշինքների և կուսակցությունների համար` 4 ու 6 տոկոս:



