Yerevan, 26.June.2026,
00
:
00
BREAKING


Ընտրությունների ժամկետի առումով պետք է նայել, թե ինչ է առաջարկում ՀՀԿ-ն ու անել հակառակը. Արամ Մանուկյան

POLITICS

 

Արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման ժամկետների առումով պետք է նայել, թե ինչ է առաջարկում ՀՀԿ-ն ու անել հակառակը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանը:

 

Անդրադառնալով Ընտրական օրենսդրության բարեփոխման հանձանաժողովի նիստում ընդունված որոշումներին, ըստ որի առաջարկվում է, որ 100 տոկոս համամասնական փակ ցուցակներով ընտրություն, ինչպես նաեւ անցողիկ շեմը կուսակցությունների համար նվազեցնել 5-ից 4 տոկոսի, իսկ դաշինքների համար՝ 7 տոկոսից 6 տոկոսի, Արամ Մանուկյանն ասաց, որ հիմնականում իրենց տեսակետները համընկնում են հանձնաժողովի տեսակետների հետ. «Ես շատ ուրախ եմ որ իրենք հակված են մաքուր հարյուր տոկոսանոց համամասնականին, ոչ թե պոչերով համամասնական, որտեղ ներսում ցուցակների համարները կարող էին փոխվել»:

 

Դիտարկմանը, որ փակ ցուցակներով ընտրությունը ՀՀԿ-ն նահանջ է համարում ժողովրդավարությունից, քանի որ ընտրողն իրավունք չունի ցուցակում ներառված մարդկանց քվեարկել, այլ միայն քվեարկում է ցուցակին, ՀԱԿ անդամն ասաց. «Ժողովրդավարություն համարվող գործող ընտրակարգը այլանդակություն էր նախորդ ընտրությունների ժամանակ, երբ ոչ քաղաքական մարդիկ 20 անգամ ավելի շատ ձայն ստացան, քան քաղաքական դեմքերը: Ռեյտինգային ընտրակարգն ամբողջությամբ կոռուպցիայի, կաշառակերության, զորբայության եւ վարչական լծակներ կիրառելու  համակարգ է: Այդ առումով պետք է լինի մաքուր հարյուր տոկոսանոց ցուցակ, քաղաքական ցուցակ: Դա մի առավելություն էլ ունի, որը շատ կարեւոր է. քաղաքացին որեւէ նշում չի անում քվեաթերթիկի վրա, ոչ թանաք, ոչ գրիչ, քաղաքացին վերցնում է քվեաթերթիկն ու դնում ծրարի մեջ, ինչը շատ լավ է, բազմաթիվ կեղծիքներ, խախտումներ բացառվում են այս մեխանիզմով»:

 

Ինչ վերաբերում է ընտրությունների ժամկետներին, Արամ Մանուկյանն ասաց. «Ժամկետների առումով պետք է նայել, թե ինչ է առաջարկում ՀՀԿ-ն ու անել հակառակը: Ուրիշ ցուցիչ չեմ տեսնում: ՀՀԿ-ին այս 20 տարիների ընթացքում վնասարարության հեղինակն է, հետեւաբար նա պետք է ցանկանա այնպես անել, որ իրեն շուտ չվերացնես: Ուստի հարկավոր է անել այն, ինչն իրենք չեն ուզում. այսինքն որքան շուտ, այնքան լավ: Վերջին բացահայտումները, որով հասարակությունը ոգեւորվում, ուրախանում է, ընդամենը ծաղիկներն են: Այն համակարգը, որով գործել է իշխանությունը, հարյուր հազարավոր մարդկանց արտագաղթի պատճառ է եղել, այդ ամենի պատասխանատուները ՀՀԿ-ականներն են, որոնցից քաղաքական առումով շատ շուտ պետք է ազատվել, ինչքան շուտ լինեն ընտրությունները, այդքան լավ»:

 

ՀԱԿ անդամը չհամաձայնեց տեսակետի հետ, որ օրենքները պետք է շատ լավը լինեն, որ ընտրությունը լավը լինի. «Ընտրությունը լավ լինելու համար, ժողովրդի գործոնն է ամենակարեւորը: Ժողովուրդը կանգնած էր իշխանափոխության, հեղափոխության կողքին, այդ էներգիան հարկավոր է օգտագործել: Այդ էներգիան բնականաբար աշնանը ավելի շատ է լինելու, քան գարնանը: Դա օրինաչափ ու տրամաբանական է, հետեւաբար, պետք է որքան հնարավոր է, ընտրությունները բերել դեպի աշուն»:

 

Դիտարկմանը, որ ՀՀԿ ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը հայտարարել է, որ  եթե լրիվ փակ ցուցակներով համամասնական լինի, ապա տարածքներից պատգամավորներ չեն ընտրվի, բոլորը Երեւանից կլինեն, Արամ Մանուկյանը արձագանքեց. «Այս ընտրությունները կլինեն հաջողված, եթե հնարավորինս լինեն քաղաքական, երբ մրցակցության մեջ կմտնեն ոչ թե գյուղի քյոխվեքը, կրիմինալը, այլ կուսակցական ծրագրերը: Այդ առումով քաղաքական ծրագրերի մրցակցությունը լավագույն ընտրությունն է: Մենք պետք է գնանք հենց ծրագրերի ընտրության: Յուրաքանչյուր կուսակցություն թող ներկայացնի պետության զարգացման իր մոդելը, քաղաքացին էլ ընտրի: Ոչ թե ընտրի կրիմինալին, գողին, քրեական հեղինակությանը, այլ ընտրի քաղաքական ծրագրեր: Առաջիկա ընտրություններում քաղաքական բաղադրիչի ավելացումը խիստ անհրաժեշտ է: Քաղաքացին ոչ թե պետք է իմ ու Պողոսի մեջ ընտրի, այլ իմ ու Պողոսի ներկայացրած ծրագրերը»:

 

Business registration is now available at UnibankUp to 20% idcoin for International Shopping with IDBank Visa CardsAI Solutions, Expanded Geography and Much More. Eventhub's New Features and Offers Unibank and Unisport took part in the "Tricolor" Yerevan Beat Run. Moody’s affirms IDBank’s Ba3 rating with a stable outlookUcom’s Sales and Service Center Reopens at 16 Bagratunyats Street Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris