Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Արթուր Դավթյանն ընդունել է դատախազության 100-ամյակի միջոցառումներին մասնակցող պատվիրակությունների ղեկավարներին

SOCIETY

Հուլիսի 1-ին՝ ՀՀ դատախազության աշխատողի օրը կայանալիք ՀՀ դատախազության համակարգի 100-ամյակի հանդիսավոր միջոցառումներին, ինչպես նաև հուլիսի 2-ին Երևանում կայանալիք ԱՊՀ կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի նիստին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել մի շարք միջազգային, միջպետական կազմակերպությունների և երկրների պատվիրակություններ, որոնց ղեկավարներին հունիսի 30-ին ընդունել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը: 

 

Մասնավորապես՝ Դատախազների միջազգային ասոցիացիայի նախագահ Գերհարդ Յարոշի, ԱՊՀ գլխավոր դատախազների համակարգող խորհրդի գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի, ԱՊՀ   գործադիր կոմիտեի նախագահ–գործադիր քարտուղարի տեղակալ Աբիգայ Սմագուլովի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են միջազգային այդ կազմակերպությունների և ՀՀ գլխավոր դատախազության գործակցության խորացման հեռանկարները, ինչպես նաև անդամ-երկրների համատեղ ջանքերով այդ կազմակերպությունների արդյունավետությունը բարձրացնելու, նրանց ներուժն առավել նպատակային օգտագործելու հնարավորություններին և ուղղություններին վերաբերող հարցեր: Կարևորվել է հատկապես անդրազգային հանցավորության դեմ հասցեական պայքար մղելու համար դատախազությունների կողմից ստեղծված միջազգային, տարածաշրջանային ընդհանուր ձևաչափերն ու հարթակներն օպերատիվ տեղեկատվության, փորձի փոխանակման համար առավել ակտիվացնելու, արդյունավետ դարձնելու անհրաժեշտությունը:  Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնից:

 

Արթուր Դավթյանը հանդիպումներ է ունեցել նաև Բելառուսի Հանրապետության գլխավոր դատախազ Ալեքսանդր Կոնյուկի, Ղրղզստանի Հանրապետության գլխավոր դատախազ Օտկուրբեկ Ջամշիտովի, Վրաստանի գլխավոր դատախազի պաշտոնակատար Գեորգի Բադաշվիլիի, ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չժան Սյուեցյաոյի, Ղազախստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Մարատ Ախմետժանովի և պետական ծառայության և կոռուպցիայի հակազդման գործերով գործակալության նախագահ Ալիկ Շպեկբաևի, Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Գայրատ Խիդոյատովի, Մոլդովայի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ Միրչա Ռոշիոռուի, Ռումինիայի գլխավոր դատախազի խորհրդական Օվիդիու-Վասիլի Պրեդեշկուի, Էստոնիայի Հանրապետության դատախազության ավագ դատախազ Դիլայլա Տամիկսաարի ղեկավարած պատվիրակությունների հետ: 

 

Այս հանդիպումների ընթացքում քննարկվել են Հայաստանի և նշված երկրների դատախազությունների երկկողմ հարաբերությունների, քրեական գործերով իրավական փոխօգնության ոլորտում գործակցության մեխանիզմների բարելավման հետ կապված հարցեր: 

 

Առանձին երկրների դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ հանդիպումների ընթացքում շոշափվել են նաև ընդհանուր հետաքրքրությունների տիրույթում կոնկրետ ուղղություններով համագործակցությունն ավելի ինստիտուցիոնալ դարձնելու հնարավոր մոտեցումներին, համատեղ միջոցառումներ նախաձեռնելու հեռանկարներին վերաբերող խնդիրները: 

 

Բոլոր պատվիրակությունների ղեկավարներին ՀՀ գլխավոր դատախազը շնորհակալություն է հայտնել ՀՀ դատախազության 100-ամյա հոբելյանի հանդիսավոր միջոցառումներին մասնակցելու համար, ինչը, ըստ պարոն Դավթյանի, ոչ միայն Հայաստանի Հանրապետության նկատմամբ վերաբերմունքի ցուցիչ է, այլև խոսում է ՀՀ դատախազությանը որպես վստահելի և արդյունավետ գործընկերոջ վերաբերվելու, փոխադարձ հարգանքի, անկեղծ գործակցության հենքի վրա ՀՀ դատախազության հետ հարաբերությունների զարգացման ձգտումների և առկա մեծ ներուժի մասին:   

 

Հուլիսի 1-ին նմանատիպ հանդիպումներ նախատեսված են նաև Հունաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության գլխավոր դատախազությունների պատվիրակությունների ղեկավարների հետ:   

ավարներին

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League