Շիրակում 15-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է պապիկը
SOCIETYՇիրակի մարզում հունիսի 28-ին 15-ամյա տղային կախված վիճակում հայտնաբերել է պապիկը:
NEWS.am-ին Շիրակի մարզի Աղվորիկ համայնքից հայտնեցին, որ 15-ամյա տղան ընտանիքում որեւէ խնդիր չի ունեցել: Թե ինչու է պատանին նման քայլի դիմել, գյուղացիները նույնիսկ կասկածներ չունեն:
«Տղան եղբորն ասել է, թե տանը գործ ունի, եկել է տուն, իսկ եղբայրը գնացել պապիկի տուն: Որոշ ժամանակ հետո պապիկը եկել է ու թոռանը գտել կախված վիճակում»,- ասաց համագյուղացիներից մեկը:
Ավելի վաղ ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնել էին, որ հունիսի 28-ին Ամասիայի բաժին է ահազանգել Աղվորիկի համայնքապետն ու հայտնել, որ 15-ամյա տղա է ինքնասպանություն գործել: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ տղան ինքնասպանություն է գործել տանը կից գոմի առաստաղից հակի թելով կախվելու միջոցով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



