Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


Ինչո՞ւ են իրավապահները բերման ենթարկում և հետո «բաց թողնում». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Վերջին շրջանում հասարակությունը շատ սուր է արձագանքում նախկին իշխանության ներկայացուցիչներին բերման ենթարկելու, ձերբակալելու ու նաև ոմանց ազատ արձակելու վերաբերյալ լուրերին: Մարդիկ որքան հնարավոր է` ուզում են շատերին ու շուտ տեսնել ճաղերի հետևում: Փաստաբաններ Հայկ Ալումյանի և Տիգրան Սարգսյանի հետ փորձել ենք հասկանալ իրավիճակը: Խոսել ենք նաև բուն գործողությունների մասին ու հարց ուղղել` արդյո՞ք վերոնշյալ անձանց նկատմամբ իրականացվող ներկա գործողությունները կարող են սկիզբ լինել, և այս ամենին կհետևեն նաև նրանց մասով ավելի աղմկահարույց քրեական գործեր:

Տիգրան Սարգսյանը նախ ընդգծեց` ընդհանրապես նախաքննությունը գաղտնի է: «Քանի դեռ նախաքննությունը չի ավարտվել, նախաքննական մարմինն ինքն է որոշում` ինչ սահմաններում հրապարակային դարձնել նյութերը: Հիմա կան գործեր, որոնք հանրային հնչեղություն ունեն, և նախաքննական մարմինը պետք է որոշակի հրապարակայնություն ապահովի և ապահովում է: Տեսանյութեր և նախաքննական որոշակի գաղտնիքներ են հրապարակում: Այսինքն` հասարակությանը տալիս են ինֆորմացիա, որ հասարակությունը չանհանգստանա, թե կամայականություններ են տեղի ունենում: Իրենց աշխատանքը համոզիչ է: Մինչ այս պահը հանրային հնչեղություն վայելող գործերով որևէ անհիմն կալանավորում կամ ձերբակալում չեմ տեսել: Տեսեք` ում էլ տանում են, զենք ունեն, այլ հարց է` օրինակա՞ն է, թե՞ անօրինական: Ումն օրինական է եղել, արգելանքի տակ չեն պահել: Բայց մենք նույնիսկ չգիտենք, թե այդ մարդիկ որպես վկա՞ են, կասկածյա՞լ, թե՞ մեղադրյալ: Մենք միայն իմանում ենք, որ բերման են ենթարկվել, բայց կարգավիճակը մեզ հայտնի չէ: Իսկ բերման կարելի է ենթարկել և՛ տուժողին, և՛ վկային, և՛ կասկածյալին, և՛ մեղադրյալին»,ասաց փաստաբանը: 

Կարծիքները միանշանակ չեն հատկապես «անարդարության սիմվոլ»-ներին բերման ենթարկելու, որոշ դեպքերում նաև ազատ արձակելու առումով:

Փաստաբանը նկատեց` մասնագիտական տեսակետից հասարակության այդ ընկալումն այդքան էլ հիմնավորված չէ, բայց նաև կարող է իսկապես հարց առաջանալ` «անարդարության սիմվոլ»-ներն ինչո՞ւ են ազատության մեջ. «Իհարկե, կարող է և նյութեր են պատրաստվում, կարող է և հարուցել են գործեր, բայց հասարակությունը պետք է իմանա, որ եթե անձին բերման են ենթարկում, չի նշանակում, որ պետք է կալանավորեն, և կալանավորել` դեռ չի նշանակում, որ պետք է լինի մեղադրական դատավճիռ: Մեր հասարակությունն ուղղակի շատ արագ արդարության վերականգնում է ուզում, բայց տեսեք` անգամ հանրային հնչեղություն չունեցող սովորական գործերի դեպքում երկար ժամանակ է պետք, որ մարդու մեղավորությունը կամ անմեղությունն ապացուցվի: Ընթացակարգեր կան, որոնք պետք է պահպանվեն»: 

Մեր զրուցակցի խոսքով, կարող են անձին բերման ենթարկել, բայց հարց է, թե ինչ կարգավիճակով. «Մեզ կարգավիճակը չեն ասում»: Ըստ նրա, թեև նրանք բերման են ենթարկվում և կարող է թվալ, թե գործողություններն իրենց դեմ են, բայց հնարավոր է, որ, օրինակ, որպես վկա հարցաքննվեն մեկ այլ գործերով: Հայկ Ալումյանն էլ ընդգծեց` հասարակությունը պետք է պատկերացնի, որ բերման ենթարկելը չի նշանակում պատիժ. «Բերման ենթարկելը որոշակի գործողություն է, որն ուղղված է դատավարական ընթացակարգն ապահովելու համար: Այսինքն, եթե ինչ-որ դատավարական ընթացակարգ է տեղի ունենում, ինչ-որ գործ է քննվում, և ընթացքում կատարվում են գործողություններ, ապա կարող է որոշակի ժամկետով սահմանափակվեն անձի որոշ իրավունքներ: Հիմա եթե խոսքը հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածի մասին է, այդ դեպքում խափանման միջոց կիրառելու հարց է առաջանում: Եթե հիմնավոր կասկած չկա, որ հանցագործություն է կատարվել, ապա խափանման միջոց կիրառելու հիմքերն էլ են բացակայում»:

Փաստաբանի խոսքով` եթե մեծ է հավանականությունը, որ հանցագործության կատարման մեջ մեղադրվողը կարող է թաքնվել քննությունից, հանցանք գործել ու խոչընդոտել քննությանը, ուրեմն` մեծ է նաև հավանականությունը, որ իր նկատմամբ կալանք կկիրառվի. «Հնարավոր է նաև, որ մարդը մեղադրվի որևիցե ծանր, առանձնապես ծանր հանցագործության մեջ, բայց նախաքննության ընքացքում չգտնվի կալանքի տակ, որովհետև չի փախչում քննությունից, չի խոչընդոտում քննությանը: Իսկ հետո, իհարկե, կարող է մեղավոր ճանաչվել և 15 տարվա ազատազրկման ենթարկվել: Նախաքննության ընթացքում կալանավորումը պատժելու համար չէ»:

Գնահատելով ընդհանուր գործողությունները` Հ. Ալումյանը նշեց, որ դրանք անպատժելինելի խավը վերացնելուն են ուղղված. «Անպատժելի չպետք է լինի: Իրավապահները սկսել են աշխատել, բացահայտել այն, ինչ տարիներ շարունակ, բացի իրավապահներից, հայտնի էր բոլորին»:

Տիգրան Սարգսյանի խոսքով էլ` իրավապահները նաև հանցավորությունը կանխարգելելու գործառույթ ունեն:  «Իրավագիտակցությունը բարձրացնելու խնդիր կա և չի բացառվում, որ բացի բացահայտելուց, այս գործողությունները նաև այդ նպատակն ունեն: Իշխանությունը ցույց է տալիս, որ օրենքի առաջ բոլորը հավասար են, որ օրենքը բոլորի համար հավասար է: Սա նաև դրական քարոզչություն է, որ բոլորս լինենք օրինապահ»,-ասաց մեր զրուցակիցը` բերելով Առաքել Մովսիսյանի օրինակը, ով «այլևս զենք պահելու խնդիր չի տեսնում»: 

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME