Yerevan, 07.May.2026,
00
:
00
BREAKING


Ասֆալտը շարունակ քանդվում է, բայց վերանորոգման պատասխանատուն հայտնի չէ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Արաբկիր վարչական շրջանի Ադոնց–Ազատություն խաչմերուկի մի հատվածում ասֆալտը նստվածք է տվել ու իջել: Սա առաջին անգամը չէ: Ասֆալտի այս խնդիրը արդեն երրորդ անգամ է կրկնվում: Երկու անգամ վերանորոգում է իրականացվել Երևանի Ջրօգտագործողների միության կողմից: Բայց խնդիրը կրկնվել է, և տարածքով անցնող ավտոմեքենաների վարորդները ի հայտ եկած փոսի հետևանքով ստիպված են լինում լրացուցիչ գումարներ ծախսել մեքենաների վերանորոգման համար:

Խնդրով մտահոգ քաղաքացիները ահազանգել են «Փաստ»–ի խմբագրություն: Փորձեցինք հասկանալ, թե կրկնվող նստվածքի պատճառն ինչը կարող է լինել: 

Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ խնդրին տեղյակ է: Վերջինս կոորդինացնում է ասֆալտապատման աշխատանքները: Նրա խոսքով՝ նստվածքի ուղղումը Երևանի Ջրօգտագործողների միության խնդիրն է, քանի որ այնտեղ իրենց խողովակաշարն է գտնվում: Հարցին, թե Ջրօգտագործողների միության հետ խոսե՞լ են՝ հասկանալու համար, թե երբ են վերանորոգելու, պատասխանեց, որ այդ հարցերով զբաղվում են քաղաքապետարանի կանաչապատման կամ բնապահպանության վարչությունները: Այս խնդրով կանաչապատման վարչությունը դիմել է Երևանի ՋՕ, որպեսզի վերջինները ուսումնասիրեն փոսի առաջացման պատճառները և համապատասխան միջոցներ ձեռնարկեն:

Երբ նշված հատվածում նստվածք էր առաջացել, 1–2 տարի առաջ վթարավերականգնողական աշխատանքներ էին իրականացվել: Նշում է, որ այնտեղ բավական խորը խողովակաշար է գնում: ՋՕ–ն ժամանակին արել է ասֆալտապատում, բայց հիմա այդ ասֆալտը նստվածք է տվել, և իրենք մոտ մեկ ամիս առաջ խնդրել են կրկնակի ասֆալտապատում կատարել, քանի որ նստվածքը խորանում է: Թաղապետարանի աշխատակիցը համոզված է, որ ՋՕ միության կողմից պետք է լուրջ ուսումնասիրություն իրականացվի, վթարը վերացվի ու ասֆալտապատում կատարվի:

Երևանի ՋՕ–ի ինժեներ Քոչար Մարտիրոսյանն էլ «Փաստ»–ի հետ զրույցում պարզաբանեց, որ նշված հատվածի տեղամասի պետը գնացել, տեղում ուսումնասիրել է ու պարզել, որ այնտեղ հին, չգործող ջրագիծ կա, որը, սակայն, իրենց կողմից չի շահագործվում ու օգտագործվում: Նրա խոսքով, Արաբկիրի կանաչապատման ծառայությունն այնտեղ խողովակներ ունի, որով շրջակա տարածքներն է ջրում: Այդ խողովակները միացված են իրենց ջրագծին, ջուրը բարձրանում է վերև և կարող է վթար լինել, եթե իրենք փականը չփակեն, ջուրը հանգիստ կարտահոսի: Մարտիրոսյանը նաև նշեց, թե որքանով տեղյակ է, նախորդ տարվա աշնանը այդ հատվածի մոտակայքում անցկացվել է խմելու ջրագիծ: Վերջինս չի բացառում, որ հնարավոր պատճառը նաև դա է: 

«Լսել եմ, որ նախորդ տարի նշված վայրից մի փոքր հեռու՝ 60–70 սմ այն կողմ, խմելու ջրագիծ են անցկացրել, կփորձենք հասկանալ՝ ինչ է»,–ասաց նա: 

Հարցին, թե ՋՕ իրավասությունների մեջ մտնո՞ւմ է խնդրի լուծումը, զրուցակիցս պատասխանեց, որ իրենք այդ ջրագիծը չեն օգտագործում և դրանով ջուր չեն մատակարարում. «Մենք մատակարարում ենք այլ ջրագծով, որտեղից միացում են կատարել կանաչապատման ծառայությունները: Նրանք գիծը միացրել են, բերել են իրենց հին ցանցի հետ համատեղել են, միացրել չգործողին, դրա համա էլ այդպիսի խնդիր  է առաջացել»: 

Ի վերջո, խնդիրն ո՞վ պետք է լուծի: Այս հարցին ի պատասխան Մարտիրոսյանը նշում է, թե պատրաստվում են հանձնաժողով ստեղծել, հասկանալ՝ ինչ կարող են անել: Ասում է, որ իրենք այնտեղ անելիք չունեն, բայց զուտ մարդկային համագործակցության տեսանկյունից հանձնաժողով կուղարկեն, որպեսզի տեղում ուսումնասիրեն իրավիճակը: Շեշտեց, որ դա տեղի կունենա առաջիկա մի քանի օրերի ընթացքոմ, որից հետո կտեղեկացնեն, թե իրենց աշխատանքն ինչ ընթացքի մեջ է: Հանձնաժողովում կընդգրկեն Արաբկիր վարչական շրջանի կանաչապատման և կոմունալ տնտեսության բաժինները:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBank