Կաթի վերամշակման և պանրի արտադրամասերի գործունեությունը վերականգնվել է
ECONOMICSՍննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը վերանայել է սննդմթերք արտադրող երկու ընկերությունների արտադրական գործընթացի կասեցման մասին նախկինում ընդունած որոշումները: Այս մասին հայտնեցին ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
«Ստեպ Պրոգրես» ՍՊԸ պանրի արտադրամասում (ք. Երևան) իրականացված վերահսկողության արդյուքնում հայտնաբերվել էր վտանգավոր սննդամթերք, իսկ անհատ ձեռնարկատեր Լիանա Գրիգորյանի կաթի վերմշակման արտադրամասում (Սյունիքի մարզ, գ.Վաղատուր) չէին պահպանվել սանիտարահիգիենիկ նորմերը:
Երկու ընկերություններն էլ կատարել են վերահսկիչի հանձնարարականները, կասեցումները վերացվել են, արտդրամասերը վերսկսել են արտադրական գործունեությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



