Yerevan, 19.February.2026,
00
:
00
BREAKING


Արցախի Խորհրդարանը հաստատել է 2017թ. պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը

INTERNATIONAL NEWS

 

Հունիսի 28-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովը հրավիրել է հերթական նիստը: Մինչ օրենսդրական հարցերին անցնելը՝ խորհրդարանի ղեկավար Աշոտ Ղուլյանը շնորհավորանքի խոսք է ուղղել Մարտակերտի ազատագրման 25 ամյակի կապակցությամբ:

Ինչպես  «Արմենպրես»-ին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից, նիստի օրակարգը հաստատելուց հետո խորհրդարանը քննարկել և երկրորդ ընթերցմամբ ընդունել է սահմանված հատուկ ընթացակարգով «Տեխնիկական կանոնակարգման մասին» ԱՀ օրենքների փաթեթը և«Հավաքների ազատության մասին» օրենքների փաթեթը:

 

Արցախի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությամբ հանդես է եկել  ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը:

 

Նախարարի ներկայացմամբ 2017թ.-ին երկրում համախառն ներքին արդյունքը կազմել է272,1 մլրդ, մեկ շնչի հաշվով՝ 1 մլն 855 հազ դրամ: Տնտեսական աճը հաշվետու տարվա ընթացքում կազմել է  15,6%՝ 2,5% դեֆլյատորի պայմաններում:  Ծախսերի մասով 2017թ-ի պետական բյուջեն կատարվել է  96,5%, դեֆիցիտը՝ 3,3 մլրդ դրամ նախորդ տարվա համեմատ նվազել է՝ 10,5%-ով:

 

Պետական բյուջեի կատարողականի վերաբերյալ եզրակացությամբ հանդես է եկել Հաշվեքննիչ պալատի նախագահ Էռնեստ Ավանեսյանը: Պատգամավոր Գրիգորի Կասպարյանը ներկայացրել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը, իսկ պաշտպանության, անվտանգության և օրինապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ժաննա Գալստյանը ներկայացրել է բյուջեի՝ պետական և ծառայողական գաղտնիք պարունակող ծախսային հոդվածների վերաբերյալ հանձնաժողովի դրական եզրակացությունը: Բյուջեի կատարողականի մասին իրենց դիրքորոշուներն են հայտնել նաև ԱԺ խմբակցությունների ներկայացուցիչները: Նախագծի վերաբերյալ արտահերթ ելույթով հանդես է եկել Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը, ով պարզաբանել է պատգամավորների հնչեցրած մտահոգությունները:

 

Խորհրդարանը 25 կողմ, 4 դեմ և 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ ընդունել է ԱԺ որոշումը՝  Արցախի Հանրապետության 2017թ-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը հաստատելու մասին:

 

Օրենսդիրը քննարկել և ընդունել է նաև «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին ԱՀ օրենքը:

 

Բյուջեի կատարողականի քննարկումների ժամանակ պատգամավորներ Ժաննա Գալստյանի և Հայկ Խանումյանի միջև տեղի ունեցած միջադեպի ուսումնասիրման նպատակով«Հայրենիք» խմբակցության առաջարկությամբ խորհրդարանի կողմից միաձայն ընդունվել է էթիկայի ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին Աժ որոշումը:

 

Պատգամավորական հայտարարությամբ հանդես են եկել Վարդգես Բաղրյանը, Դավիթ Իշխանյանը, Արպատ Ավանեսյանը, Արթուր Թովմասյանը և Աշոտ Ղուլյանը:

 

Ամփոփելով 7-րդ նստաշրջանի աշխատանքները՝ ԱԺ նախագահը հայտարարել է, որ 7-րդ նստաշրջանի ընթացքում ընդունվել է 36 օրենք:

 

KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel