Yerevan, 27.August.2026,
00
:
00
BREAKING


«Շոր» է կարվել ինչ–որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով». «Փաստ»

INTERVIEW

«Փաստ» օրաթերթը գրում է.

Համայնքների ֆինանսիստների միավորում» հ/կ նախագահ, համայնքների գծով միջազգային փորձագետ Վահան Մովսիսյանի կարծիքով, համայնքների խոշորացման գործընթացն ինչքան էլ թերություններ ունենա, միևնույն է, դրական քայլ էր մեր իրականությունում, որն, այնուամենայնիվ, երկու կարևոր հարց է լուծել համայնքների կառավարման արդյունավետության իրականացման հարցում: 

Առաջինը բարեկամական կապերով զիջումներ անելու, հարկեր չհավաքելու, ավագանու անդամ, համայնքի ղեկավար դառնալու «ինստիտուտներն» է վերացրել: Երկրորդ՝ աշխատակազմերի քանակական և որակական փոփոխության շնորհիվ մի կողմից կառավարման որակն է բարելավվել, մյուս կողմից՝ ֆինանսական խնայողություններն են ավելացել: Մնացած առավելությունները պետք է որ ավելի տեսանելի լինեն իշխանափոխությունից հետո: 

«Նոր իշխանությունը փակել է նաև մարզպետի կամ նախարարի «դաբրոյով» ավագանու անդամ կամ համայնքի ղեկավար ընտրվելու համակարգը: Սա հնարավորություն է տալիս համայնքների ղեկավար դառնալ բանիմաց մարդկանց, ինչը որակական փոփոխություն կբերի: Այս ամենը կարելի է համակարգի ամենամեծ հաղթանակը համարել: Հաջորդ դրական քայլն այն է, որ այլևս ոչ ոք չի վախենա իր համայնքի բնակչից հարկ հավաքել: Համայնքի բնակիչը չի կարող այլևս հարկ վճարելու պատճառով ընտրությունների ժամանակ համայնքի ղեկավարի թեկնածուի հետ «հաշվեհարդար» տեսնել, քանի որ եթե ընտրողը իր ձայնը մեկին չտա, մյուսին տա, ապա նա նույնպես հարկ է հավաքելու: Այսինքն, այլևս համայնքի ընտրողից կախվածությունն այնքան էլ մեծ չէ, և ով էլ ընտրվի, նույն հարկը հավաքելու է»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Նախկինում եղել են դեպքեր, երբ կրթական ցենզն անգամ չի բավարարել այս կամ այն պաշտոնում նշանակվելու համար, որի վրա նույնպես աչք է փակվել: Հիմա այն նույնպես վերացվել է: Ի դեպ, փորձագետի դիտարկմամբ, համայնքների խոշորացման գործընթացին հիմնականում բացասական են վերաբերվում նախկին գյուղապետերը, ովքեր հասկացել են, որ խոշորացման արդյունքում նախկին «քյոխվայական» կարգերը վերանալու են: Այդ պատճառով էլ ժողովրդին խոշորացման դեմ են տրամադրել: Խոսելով համայնքների փնջերի ձևավորման տրամաբանության մասին՝ Վ. Մովսիսյանը նշեց, որ նախկին իշխանությունները գնացել են իրենց վերընտրվելու հավանականությունը մեծացնելու և ամրացնելու ճանապարհով և այդ տրամաբանությամբ են ձևավորել փնջերը, ինչը հանգեցրել է այլ խնդիրների առաջացման:

«Օրինակ՝ Կապանում մենք ունենք 38 բնակավայր միավորող համայնք: Եվ այս պայմաններում դժվար է պատկերացնել տեղական ինքնակառավարման մարմնի աշխատանքը և այդ ամենին բնակչության մասնակցությունը: Այսինքն, այն ժամանակ «շոր» է կարվել ինչ–որ կոնկրետ մարդու համար՝ հստակ խնդիր լուծելու տրամաբանությունից ելնելով, ինչն էլ հանգեցրել է խնդիրների: Այսինքն, ոչ թե անհրաժեշտությունից ելնելով է փունջն ընտրվել և ձևավորվել, այլ քաղաքական, անձնական, կլանային սկզբունքներից ելնելով: Եվ բնակչության շրջանում, դրա հետևանքով, ավտոմատ կերպով դժգոհություն է առաջացրել: Խնդիրն այն է, որ այս ամենի մասին մարդիկ ժամանակին չեն տեղեկացվել, փնջերի ձևավորման ժամանակ հանրային քննարկումներ չեն իրականացվել, և հիմա մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ առավելություններ են ստացել ու ինչ կարող են անել»,– ասաց Վ. Մովսիսյանը:

Նրա խոսքով՝ նախկինում տարածքային կառավարման նախարարը հայտնի չէր՝ ում հետ, ում հորդորով էր փնջերի ձևավորման քարտեզները «գծում»՝ հիմքում դնելով հարցը, թե ինչ անեն, որ համապետական ընտրությունների ժամանակ այս կամ այն համայնքում այս կամ այն կուսակցության թեկնածուին անցկացնեն: Մինչդեռ ողջ Եվրոպան այդ ճանապարհով է ժամանակին գնացել, ասում է Մովսիսյանը, ու հիմա բավականին լավ կառավարման համակարգ ու ֆինանսական կայունություն է ձեռք բերել: 

«Ուստի հիմա պետք է շարունակել ու ավարտին հասցնել գործընթացը և զբաղվել համակարգի զարգացմամբ: Երբ գործընթացը բաց և թափանցիկ է իրականացվում, բոլորը հասկանում են, թե ինչն ինչի համար է արվում, իսկ որոշումը չարդարացնելու դեպքում՝ ով է պատասխանատուն: Իսկ երբ գործընթացներն իրականացվում են փակ, գաղտնի, անհասկանալի ձևերով, ինֆորմացիան էլ մի կերպ է հասանելի դառնում և ամեն ինչ այլ ընթացք է ստանում: Վերջին 34 խոշորացված համայնքներում, որոնք իրենց մեջ մոտավորապես նախկին 350 համայնք ներառեցին, նման ձևով է խոշորացվել, այդ պատճառով էլ խոշորացված համայնքների բնակիչները բողոքում են: Նրանք նաև բողոքում են այն պատճառով, որ ընտրական համակարգը շարունակեց «դաբրոների» վրա կառուցվել: Եվ բավական չէր, որ մի կողմից ոնց ցանկացան, այնպես խոշորացրեցին, դեռ մի բան էլ որոշեցին, թե ով պետք է լինի խոշորացված համայնքի ղեկավարը: Բայց հույս ունենք, որ նոր իշխանություններն ավելի լուրջ, սթափ և պրոֆեսիոնալ կմոտենան այս ամենին, և կլսեն նաև նրանց կարծիքները, ովքեր այս ամենի մասնագետներն են»,– ասաց փորձագետը:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Ucom Launches “Unity Back to School” Special Offer for the New School YearUcom’s Sales and Service Center Reopens at 7 Sayat-Nova Street in Gyumri "Unisport" Competes in the UEFA Futsal Champions LeagueAram Barseghyan Appointed CEO of Team Telecom Armenia, Hayk Yesayan to Lead Team GroupLetter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday “Side by Side” Program for Artsakh Families in the Sevan Community: IDBankArega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European IntegrationThe Final Round of the Junius Tournament Has BegunAwards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of CertificatesNew Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” OfferMillennials, Gen Z, or Gen Alpha: How Different Generations Prepare for the New School Year: Idram&IDBankFinancial Literacy at the Republican Center for Children and Youth Tent Camp: Idram & IDBankUnlocking the Secrets of the Financial World at ''Hayordi'' Camp with Idram&IDBankUcom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program "The Power of One Dram" to "Orran" Charitable Non-Governmental OrganizationUcom and Microsoft Innovation Center’s Cybersecurity Education Program Concludes with a Mini CTF CompetitionCustomer Appreciation Day - This Time at IDBank’s “Erebuni” BranchResults of the Junius Tournament Announced: The Next Round AheadUcom Expands International Roaming Capabilities"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking ScamsMher Ananyan joins Unibank's Management Board Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive IDBank Introduces the New Mastercard World Card with Exclusive Travel Benefits and a Special Launch CampaignConverse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy Idram and IDBank Support Startups at Seaside Startup SummitIt is now possible to register in Unibank’s mobile application through imID as well“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting SchoolchildrenMoody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stableNew Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips to Prestigious Music AcademiesRate.Trading Platform at Seaside Startup Summit: IDBank Introduces an Innovative SolutionKhachaturian Rooftop Grand Opening Supported by IDBankcUcom’s Sales and Service Center Reopens at 24/2 Shahumyan Street in Ararat Scholarship recipients of the “Armenian Virtuosos” Program participated in the Järvi Academy and Pärnu Music Festival in Estonia, representing Armenia on the international stageUcom Supports the Installation of a 15 kW Solar Power Plant at the Vayk Sports School New Financial Skills at the Davidbek Games: Idram&IDBankCashIn Services at AraratBank ATMs: Fast, Simple, and SecureUcom Sales and Service Center Reopens at 3/47 Yerevanyan Street in Yeghvard Up to 25% idcoin when purchasing Flyone flight tickets: Idram&IDBank Converse Bank Named Armenia’s Best Digital Bank for Consumers by EuromoneyUcom and Microsoft Innovation Center Help School Students Build Cybersecurity Skills Ucom Supports Installation of 10 kW Solar Plant in Shenavan, Lori Unibank to Raffle a Trip to ItalyCustomer Appreciation Day in Vanadzor: IDBankHaik Kazazyan to Perform Khachaturian’s Violin Concerto at the Closing Concert of the Madeira Classical Orchestra’s 2025/2026 SeasonMy Forest Armenia is a beneficiary of the "Power of One Dram" initiative in July Become a Unibank shareholder and benefit from an attractive investment opportunityIDBank warns of scam calls impersonating pension fundsA little corner of France in Hrazdan, with the partnership of Converse SME