ԱԱԾ-ն պետք է ասի, թե ինչու. «Փաստ»
INTERVIEW«Փաստ» օրաթերթը գրում է.
«Ադրբեջանական հաքերները երեկ կոտրել էին մեր ԱԺ կայքը։ Հետքերը դեռ գուգլի քեշերում մնացել են: Նաև, իրենք հայտնում են, որ կարողացել են ներխուժել կառավարական Մալբերի համակարգ և տեղադրել այնտեղ նկարներ։ Սքրինշոթը Մալբերիից ա։ Գրեթե բոլոր պետական կառույցներում են սա տեղադրել։ Հուսանք, դա չի նշանակում, որ Մալբերիից չեն կարողացել տանել ներքին շրջանառության փաստաթղթեր»,- Ֆեյսբուք սոցիալական կայքի իր միկրոբլոկում գրել էր մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Մինչ Ս. Մարտիրոսյանի գրառումը, այդ մասին տեղեկություն էր տարածել ադրբեջանական մամուլը, սակայն վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սարգիս Խանդանյանը, «Փաստ»-ին փոխանցեց, որ որևէ նման բան չի եղել, և թե՛ երեկ, թե՛ այսօր կայքը նորմալ աշխատել է:
Մեդիափորձագետ Ս. Մարտիրոսյանն էլ «Փաստին» ասաց, որ ԱԺ կայքի վրա իսկապես հարձակում եղել է, և ադրբեջանական դրոշ են տեղադրել: Ինչ վերաբերում է կառավարության կայքին, ապա ոչ թե կայքն են վնասել, այլ հարձակումը եղել է ներքին փաստաթղթաշրջանառությունն ապահովող Մալբերի համակարգի վրա:
«Այսինքն, դա լուրջ հարձակում չի, ներթափանցման մասին չի խոսքը, այլ ընդամենը դրսից մի նկար են կարողացել տեղադրել: Դա էլ, իհարկե, նորմալ չի, և նման բան չպետք է լիներ, չնայած որ դա լուրջ հարձակում չի»,- ասաց փորձագետը:
Նա դժվարացավ նշել, թե այլ հարձակում եղել է, թե ոչ, բայց որ Մալբերի համակարգին կարողացել են «կպնել», արդեն իսկ մտահոգիչ է: Ս. Մարտիրոսյանը նշեց նաև, որ պետական համակարգի անվտանգությամբ զբաղվում է ԱԱԾ-ն և հարկավոր է նրանցից ճշտել, թե ինչպես է պատահել, որ հաքերները կարողացել են վիրտուալ ներթափանցման փորձ անել:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































