Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Դեմոյանը ոչ մի պաշտոն չունի Հայոց ցեղասպանության թանգարանում. նախարարը հակադարձում է Հայկ Դեմոյանի մեղադրանքներին

SOCIETY

Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի գիտխորհրդի անդամ Հայկ Դեմոյանը ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանին մեղադրել է իր բացակայության ընթացքում իր աշխատասենյակ ներխուժելու մեջ:  ՀՀ կրթության և գիտության նախարարը  իր հերթին պնդում է, որ Հայկ Դեմոյանը Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտում որևէ պաշտոն չունի, և դա նրա աշխատասենյակը չէ:

Հայկ Դեմոյանը նաև նշել էր, որ Արայիկ Հարությունյանի հետ եղել է իր տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը, ովքեր բացի աշխատասենյակ ներխուժելը, Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի  աշխատակիցների մոտ նաև լուրեր են տարածել, թե Դեմոյանի մուտքն այսուհետ արգելված է այդ վարչական շենք:

Լրագրողների հետ զրույցում, ՀՀ ԿԳ նախարարն այս ամենին ի պատասխան, նշեց, որ դեռևս 2017 թվականի դեկտեմբեր ամսին որոշում է կայացվել, որ ՀՑԹԻ-ի ՊՈԱԿ-ը դառնում է հիմնադրամ: Հարությունյանն ընդգծեց, որ Հայկ Դեմոյանն արդեն տևական ժամանակ է ոչ մի պաշտոն չունի Հայոց ցեղասպանության թանգարան իսնտիտուտում և անօրինական է նրա այնտեղ գտնվելը: Հարցին, թե կա՞ն արդյոք իրավական խնդիրներ Դեմոյանի՝ աշխատանքից ազատման հետ կապված, նախարարն ընդգծեց, որ ՊՈԱԿ-ից հիմնադրամ դառնալուց հետո  Հայոց ցեղասպանության թանգարան ինստիտուտի ղեկավար կարող է նշանակել կառավարությունը:

«Այդ ամենի արդյունքում հիմնադրամի տնօրենի պաշտոնակատար է նշանակվել Գևորգ Վարդանյանը: Նա, իհարկե, հրաժարականի դիմում է ներկայացրել և չի եկել աշխատանքի, բայց սա մեկ այլ խնդիր է, ինչի վերաբերյալ նույնպես ես այսօր արդեն դիմելու եմ իրավապահներին: Վարդանյանի հետ մենք խոսել ենք, և նա նշել է, որ իր վրա ճնշումներ է գործադրել Հայկ Դեմոյանը՝ հրաժարական ներկայացնելու համար»,- ասաց Հարությունյանը:

Նա նկատեց, որ անցյալ տարվա սեպտեմբեր ամսին Հայկ Դեմոյանը մեկնել է Հայաստանից և սկզբում կառույցի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել Սուրեն Մանուկյանը, այնուհետև 2018 թվականի հունիս ամսին Դեմոյանը վերադարձել է և զավթել է տնօրենի սենյակը: Երեկ ես նաև տեղեկացա, որ նա տիրացել է տնօրենի մեքենային: Այն ժամանակ, մենք, հաշվի առնելով, որ դա թանգարան-ինստիտուտ է, և, որպեսզի ավելորդ աղմուկ չլինի այդ կառույցի շուրջ՝ Հայկ Դեմոյանին պարզապես զգուշացրել ենք, որ այն ինչ նա անում է,  հակաօրինական է: Նախարարությունն ու իշխանությունը բոլոր իրավունքներն ունեն դիմելու իրավապահներին, որպեսզի հակաիրավական գործողություններին վերջ տրվի»,- ընդգծեց նախարարը:

Նա շեշտեց, որ ինքը, լինելով կրթության և գիտության նախարար, կարող է և իրավունք ունի գնալու ցանկացած վայր, որի հիմնադիրն է պետությունն ու իրենց գերատեսչությունը: Հարությունյանը, հունիսի 26-ին գնալով ՀՑԹԻ,  հադիպել է կառույցի փոխտնօրեններին  ու խոսել իրենց մոտ առկա խնդիրների մասին:

«Հայկ Դեմոյանը իր «Ֆեյսբուքի էջում նաև գրել էր, որ իրենց կառույցում կան բազմաթիվ խնդիրներ: Ես խոսել եմ թանգարան-ինստիտուտի բոլոր փոխտնօրենների հետ, և ոչ ոք չի բողոքել ոչ մի խնդրից: Բացի այս ամենը, մենք երեկ հավաքել ենք նաև անձնակազմին և նույն հարցը ուղղել նաև նրանց ու կրկին ոչ մի խնդրի մասին չի խոսվել: Հաշվապահն է ասել, որ փոխանցումների հետ կապված խնդիր կա, և մենք ասել ենք, որ առաջիկա օրերին այդ հարցը լուծում կստանա: Այն ապոկալիպտիկ իրավիճակը, որ ներկայացվել է ՀՑԹԻ-ի շուրջ՝ չի համապատասխանում իրականությանը»,-նշեց Հարությունյանը:

ՀՀ ԿԳ նախարարն ասաց, որ Դեմոյանը փորձում է այդ ամեն ինչից շոուներ սարքել, սակայն իր մոտ ոչինչ չի ստացվի: Հարցին, թե ինչու մինչ այսօր իրենք չեն հանդիպել Հայկ Դեմոյանի հետ, քանի որ նա բազմիցս դիմել է այդ հարցով՝ նախարարն ընդգծեց, որ այդ անձնավորության հետ իրենք խոսելու ոչինչ չունեն:

Կրթության և գիտության նախարարությունը որոշել է, որ առաջիկայում կլինի հոգաբարձուների խորհրդի  նիստ, որի ժամանակ էլ կորոշվի ՀՑԹԻ-ի տնօրենի ընտրման օրը, և հենց այդ ժամանակ էլ կընտրվի ղեկավարը: Մոտ 30 օրվա ընթացքում ցանկացողները կարող են դիմել ՀՑԹԻ-ի տնօրեն նշանակվելու համար:

 

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League