Գագիկ Ջհանգիրյանը շուտով կխոսի. «Փաստ»
INTERVIEW
«Փաստ» օրաթերթը գրում է.
Պարզվում է, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն այս ընթացքում մամուլի էջերում չի երևում ոչ թե այն պատճառով, որ ԶԼՄ–ների ներկայացուցիչները չեն դիմում նրան, այլ այն պատճառով, որ ինքը չի ցանկանում ինչ– որ բան ասել:
«Փաստի» հետ կարճ զրույցում, սակայն, փոխանցեց, որ այն ամենին, ինչ այս օրերին տեղի է ունենում մեր երկրում, ինքը ոչ միայն դրական է վերաբերվում, այլև ուշի ուշով հետևում է: Այդ դեպքում, ինչո՞ւ մամուլով չի ցանկանում հանդես գալ հարցին՝ նախկին պատգամավորը հումորով պատասխանեց.
«Հիմա ուրիշ մարդիկ են մամուլով երևում: Ավելի լավ է՝ նրանք երևան: Անկեղծ ասած, հիմա ցանկություն էլ չունեմ ինչ–որ բան ասելու, բայց երբ ժամանակը գա, ես էլ կխոսեմ»,– ասաց Գ. Ջհանգիրյանը:
Ե՞րբ կգա ժամանակը հարցին նա պատասխանեց.
«Հուսանք, որ շուտով կգա»:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















































