Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Վերանորոգման համար գումար ստանում են և պնդում, թե վերանորոգումն իրենց գործառույթը չէ. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախորդ շաբաթ օրը Էրեբունի վարչական շրջանի Գ. Մահարի 39 հասցեում գտնվող շենքի բակի խաղադաշտում ֆուտբոլի դարպասի վերևի ձողն ընկել էր ութ տարեկան տղայի գլխին, ում շտապ օգնության մեքենայով տեղափոխել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն: Այնտեղ արվել է սոնոգրաֆիա ու KT հետազոտություն: Պարզվել է, որ երեխան ստացել էր ուղեղի ցնցում: Երեխայի տատիկը՝ տիկին Ռուզաննան, «Փաստ»–ի հետ զրույցում նախ նշեց, որ հիվանդանոցում երեխային մատուցված առաջին օգնությունը, որպես այդպիսին, անմիջապես չի արվել: Իրենք երկար սպասել են միջանցքում, մինչ մի բարեխիղճ բուժքույր սենյակ է տրամադրել: Սակայն տուժած երեխայի հարազատների համար բժշկական կենտրոնի աշխատակիցների վերաբերմունքն այդքան սարսափելի չէ, որքան խաղահրապարակում ստուգումներ չիրականացրած պատկան մարմինների անտարբերությունը տեղի ունեցածի նկատմամբ:

Մինչ այս դեպքը «Հանրային իրազեկման և մոնիթորինգի կենտրոն» ՀԿ–ի՝ մի քանի ամիս տևած ուսումնասիրությունների արդյունքում պարզ էր դարձել, որ երևանյան խաղահրապարակների մեծ մասն անվտանգ չէ: Այստեղ հայտնաբերվել էին հողի մեջ պարունակող քրոմի ու կապարի բարձր ցուցանիշներ, ինչպես նաև անզեն աչքով տեսանելի էր որոշ խաղահրապարակների՝ այս կամ այն սարքավորումների անսարքությունը կամ վտանգավոր լինելը: Կոտրած ճոճանակներ, խաղահրապարակի անմիջապես հարևանությամբ գտնվող գազատար և այլն: Սակայն չկրկնենք, այս մասին արդեն գրել ենք, տեղեկացրել: Թվում էր, թե այդ հրապարակումներին պետք է հաջորդեին պատկան մարմինների կողմից համապատասխան գործողություններ, ստուգումներ, անսարքությունների վերացում:

Բայց ինչպես և նախկինում էր, այս անգամ էլ նրանք, ովքեր իրավասու էին խաղահրապարակների անվտանգության ու պահպանման համար, ոչինչ չեն արել: Եվ որոշ մարդկանց ամենաթողության հետևանքով այսօր երեխան հայտնվում է հիվանդանոցում՝ բարեբախտաբար առանց լուրջ հետևանքների: Բայց դա այս անգամ: Իսկ հաջո՞րդ:

Ութամյա Էրիկի տատիկը պատմեց, որ դեպքից երկու օր անց՝ երկուշաբթի օրը, իրենց են այցելել քաղաքապետարանից կամ թաղապետարանից: Համենայն դեպս, նա այդպես է հասկացել: Վերջինները հարցրել են երեխայի որպիսությունից, իմացել, որ արդեն լավ է ու հեռացել: Ֆուտբոլի դաշտում վայր ընկած խողովակն էլ երեք օր գետնին մնալուց հետո բակի շենքի մի բնակիչ է ամրացրել՝ զոդել: 

Երբ մենք զանգահարեցինք Էրեբունի վարչական շրջանի թեժ գիծ, աշխատակցուհին, տեղեկանալով դեպքի մասին, նշեց, որ խաղահրապարակների վերահսկողությունը համատիրության իրավասությունների ներքո է: Փոխանցեց մեզ այդ համատիրության կառավարչի՝ ոմն Հայկի հեռախոսահամարը: Զանգեցինք, վերջինս պատասխանեց, որ իրենց գործառույթների մեջ է մտնում միայն բազմաբնակարան շենքերի կառավարումն ու սպասարկումը: 

Մինչդեռ մինչ այս դեպքը, դեռ երեք ամիս առաջ վերոնշյալ հ/կ–ին քաղաքապետարանից տեղեկացրել էին, որ բակային տարածքներում կառուցված մանկական խաղահրապարակները գտնվում են քաղաքապետարանի հաշվեկշռում, որոնք պահպանվում և վերանորոգվում են վարչական շրջանների ղեկավարների և համատիրությունների միջոցով: Ավելին, հ/կ–ի կողմից կատարված ուսումնասիրության ամփոփման ու համատիրությունների ու վարչական շրջանների աշխատակիցների հետ հանդիպման ժամանակ, որը տեղի էր ունեցել երկուսուկես ամիս առաջ, Արաբկիր վարչական շրջանի կոմունալ բաժնի պետի տեղակալի՝ Արթուր Ավագյանի կողմից ասվել էր, որ համատիրությունները քաղաքապետարանի կողմից ստանում են սուբսիդիաներ, և այդ գումարները ծախսվում են խաղահրապարակների վերականգնման ու վերանորոգման աշխատանքների վրա: Հավանաբար, Էրեբունի վարչական շրջանի համատիրության կառավարիչն այս մասին չգիտի, կամ գիտի և մտածում է, թե միայն ինքը գիտի:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League