Yerevan, 28.January.2026,
00
:
00
BREAKING


Զորակոչի ողջ ընթացքը եւ բժշկական հանձնաժողովների աշխատանքը լինելու է խիստ վերահսկողության տակ. Դավիթ Տոնոյան (ֆոտո)

SOCIETY

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հունիսի 25-ին տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները եւ քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ կազմակերպման ու անցկացման հարցերը:

ՊՆ-ից հայտնում են, որ նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների եւ ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների եւ բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման եւ կանխարգելիչ պատվաստումների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին, ինչպես նաեւ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված զորակոչիկների բժշկական փորձաքննության նոր կարգի պահանջներին:

Ներկայացվել են նաեւ «Ես եմ» եւ ամառային զորակոչին մեկնարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարեւորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենսպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երեւույթների բացառումը, բանակի եւ հասարակության միջեւ առկա կապի եւ զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը:

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը եւս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը եւ հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը:

Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միեւնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների եւ քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաեւ խիստ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հավաքակայանում, այլեւ զորամասերում նորակոչիկների դիմավորումը  պատշաճ կազմակերպելու եւ բանակային կյանքին հարմարվելու գործընթացը հնարավորինս դյուրին եւ սահուն ապահովելու, ինչպես նաեւ գործող օրենսդրության համաձայն նախկին՝ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնության փոխարեն որոշ կատեգորիաների զինծառայողների համար սահմանված արտոնությունների նոր ձեւաչափը լիարժեքորեն եւ օրենքի տառին համապատասխան կիրառելու նպատակով:

Հաշվի առնելով նաեւ ՀՀ վարչապետի՝ արտերկրում գտնվող երիտասարդներին ուղղված հայրենիք վերադառնալու եւ ծառայության անցնելու կոչը, նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձողների նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու եւ օդանավակայանից սկսած արվելու է առավելագույնը զորակոչիկներին իրենց իրավունքների, պարտականությունների եւ հետագա գործողությունների վերաբերյալ իրազեկելու եւ հայրենադարձ երիտասարդների՝ բանակ զորակոչվելու որոշումը առանց խնդիրների եւ հավուր պատշաճի կյանքի կոչելու համար:

Հանրապետական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը եւ ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը անցկացրել են զորակոչի աշխատանքներին ներգրավված անձնակազմի շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների եւ ստորաբաժանումների պատրաստությունը: Դավիթ Տոնոյանը եւ Արտակ Դավթյանը զորակոչի անցկացմանն օժանդակող կառույցների ներկայացուցիչների ուղեկցությամբ շրջել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, վիճակահանության դահլիճում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին, վիճակահանության ընթացակարգի մանրամասներին:

What to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement Why the Pressure on Vahe Hakobyan Continues Ucom Introduces Hecttor AI to Improve Call Center Communications The Armenian Apostolic Church: Refutation of a False Premise Vahe Hakobyan Is Being Politically PersecutedIdram employees are the Secret Santa Claus for the students of the Orran Day Care CenterAraratBank Donates AMD 8 million to the Reconstruction of the Spandaryan CanalUnibank Launches Gift Cards New Education Platforms through Cooperation between AraratBank and Aren Mehrabyan FoundationTech Innovator and Winemaker Adam Kablanian Joins the Board of Trustees of the “Music for Future” FoundationUcom Reopens Sales and Service Center on Tigran Mets Avenue AraratBank Receives Visa Trusted Partnership Award 2025 Secret Santa at idplus: Anonymous Gift CardsWe condemn the unlawful actions by Armenia’s Gov. against the Armenian Apostolic Church. Jan Figel Free Style issues Armenia’s first corporate bonds in the fashion retail sector, placed by Cube InvestUnibank Completed the Placement of Its Third Issuance of Perpetual BondsScholarship for 100 Artsakh Students as Part of IDBank’s “Side by Side” Program The results of the second Junius financial literacy competition have been summarized From idea to implementation: Ameriabank Presents the Programs Implemented under My Ameria, My Armenia CSR Campaign Ucom and SunChild Launch the “Smart Birdwatching” Educational Program AraratBank Supports Digitization of "Karin" Scientific Center ArchiveWelcome to the ID booth: Big Christmas MarketWidest 5G Coverage, the Launch of the Uplay Platform, and the Integration of Cerillion: Ucom Summarizes 2025 Ucom and Armflix Present “13 Seconds” at KinoPark How to Choose a Career Path and What Skills are Considered Crucial: AraratBank on the GoTeach Platform Unibank Issues a New Tranche of Perpetual Bonds with 13.75% Coupon Unibank Became a Member of BAFTThe December beneficiary of “The Power of One Dram” initiative is the “City of Smile” Foundation EBRD lends US$ 40 million to Acba bank for youth-led firms in ArmeniaHeading Into 2026 at Ucom Speed։ New Year Offers Are Now Live Bvik and Idram Standing by Young ReadersIDBank participated in the conference dedicated to the 10th anniversary of the Armenian Institute of Directors AxelMondrian Wins Three Major International Awards for Branding, PR and Film Production in 2025Ucom Promotes Space Engineering Education Global Finance names AraratBank Best Sub-Custodian Bank 2025 in Armenia