Խոշոր վթար Արարատում. բախումից հետո Mercedes-ը վերածվել է մոխրակույտի, 6 վիրավորից 3-ը մանկահասակ երեխաներ են (ֆոտո)
SOCIETYԱրարատի մարզում հունիսի 25-ին, խոշոր ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել. ժամը 20:40-ի սահմաններում Լուսառատ -Փոքր Վեդի գյուղամիջյան ճանապարհի 3-րդ կմ հատվածում բախվել են 25-ամյա Արման Պ.-ի վարած Mercedes մակնիշի 15 PN 155 համարանիշի եւ 31-ամյա Գրիգոր Մ.-ի վարած Lexus RX 300 մակնիշի 71 QP 100 համարանիշի ավտոմեքենաները:
Shamshyan.com-ի փոխանցմամբ, վթարի հետեւանքով Mercedes–ում հրդեհ է բռնկվել եւ այն ամբողջովին վերածվել է մոխրակույտի, իսկ Lexus-ն էլ դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել ծառերին:
Վթարի հետեւանքով վարորդներից Արման Պ.-ն եւ նրա ուղեւորներ 24-ամյա Հ. Գրիգորյանը, 2-ամյա Ա. Պետրոսյանը, 1-ամյա Մ. Պետրոսյանը, եւ Արցախի Քաշաթաղի շրջանի բնակիչ, 8-ամյա Ա. Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արարատի բժշկական կենտրոն, իսկ մյուս վարորդ Գրիգոր Մ.-ն տեղափոխվել է Վեդու բժշկական կենտրոն:



