Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում քննարկվել են զորակոչի նախապատրաստական աշխատանքները

SOCIETY

ՀՀ ՊՆ կենտրոնական հավաքակայանում հունիսի 25-ին  տեղի է ունեցել Հանրապետական զորակոչային հանձնաժողովի նիստ, որի ընթացքում ամփոփվել են ձմեռային զորակոչի արդյունքները և քննարկվել 2018թ. ամառային զորակոչի պատշաճ  կազմակերպման ու անցկացման հարցերը:

 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, նիստին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներ, մարզպետներ, հանրապետության տարածքային զինվորական կոմիսարներ, բուժհանձնաժողովների անդամներ, բանակային զորամիավորումների հրամանատարներ, զորակոչի անցկացմանն օժանդակող այլ կառույցների ներակայացուցիչներ:

 

Հիմնական հաշվետու զեկույցով հանդես է եկել ՀՀ զինվորական կոմիսար, գեներալ-մայոր Հենրիկ Մուրադյանը: Խոսելով ձմեռային զորակոչի արդյունքների և ամառային զորակոչի խնդիրների մասին՝ զինվորական կոմիսարը ներկայացրել է դրական միտումներն ու բացթողումները: Անդրադարձ է կատարվել զորակոչվածների թվաքանակին, ծառայությանը ոչ պիտանի ճանաչվածների, երիտասարդների կցագրման ու հաշվառման վիճակագրական տվյալներին, զինկոմիսարիատների և բուժհանձնաժողովների կատարած աշխատանքներին, զորակոչիկների համակողմանի բուժզննման և կանխարգելիչ պատվաստումների ոլորտում առկա խնդրահարույց հարցերին, ինչպես նաև ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված զորակոչիկների բժշկական փորձաքննության նոր կարգի պահանջներին:

 

Ներկայացվել են նաև «Ես եմ» և ամառային զորակոչին մեկնարկող «Պատիվ ունեմ» ծրագրերի շրջանակում կատարվող աշխատանքներն ու նշյալ տարբերակներով զինվորական ծառայության անցնելու հայտ ներկայացրած դիմորդների վիճակագրական տվյալները:

 

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը կարևորել է զորակոչի ընթացքում արդարության ու թափանցիկության բարենսպաստ մթնոլորտի ապահովումն ու կոռուպցիոն երևույթների բացառումը, բանակի և հասարակության միջև առկա կապի և զինված ուժերի հանդեպ հասարակության վստահության առավել ամրապնդման անհրաժեշտությունը: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ ընդգծել է, որ խիստ վերահսկողության տակ է լինելու ամառային զորակոչի ամբողջ գործընթացը և հատկապես՝ բժշկական հանձնաժողովների աշխատանքը: Համակողմանիորեն ուսումնասիրվելու են բժշկական հետազոտությունների ենթարկված զորակոչիկների փաստաթղթերը, բուժհաստատություններում տրված եզրակացությունները` առողջական խնդիրներ ունեցող երիտասարդների զորակոչը բացառելու, միևնույն ժամանակ՝ կեղծ հիվանդությունների և քրեորեն պատժելի այլ արարքների միջոցով զորակոչից խուսափողներին հայտնաբերելու, մեղավորների նկատմամբ համապատասխան պատժամիջոցներ կիրառելու նպատակով:

 

Դավիթ Տոնոյանը հանձնարարել է նաև խիստ միջոցներ ձեռնարկել ոչ միայն հավաքակայանում, այլև զորամասերում նորակոչիկների դիմավորումը  պատշաճ կազմակերպելու և բանակային կյանքին հարմարվելու գործընթացը հնարավորինս դյուրին և սահուն ապահովելու, ինչպես նաև գործող օրենսդրության համաձայն նախկին՝ բնակության վայրին մոտ ծառայելու արտոնության փոխարեն որոշ կատեգորիաների զինծառայողների համար սահմանված արտոնությունների նոր ձևաչափը լիարժեքորեն և օրենքի տառին համապատասխան կիրառելու նպատակով:

 

Հաշվի առնելով նաև ՀՀ վարչապետի՝ արտերկրում գտնվող երիտասարդների ուղղված հայրենիք վերադառնալու և ծառայության անցնելու կոչը, նախարար Դավիթ Տոնոյանը հիշեցրել է, որ զինվորագրվելու նպատակով Հայաստան վերադարձողներ նկատմամբ քրեական հետապնդում չի լինելու և օդանավակայանից սկսած արվելու է առավելագույնը զորակոչիկներին իրենց իրավունքների, պարտականությունների և հետագա գործողությունների վերաբերյալ իրազեկելու և հայրենադարձ երիտասարդների՝ բանակ զորակոչվելու որոշումը առանց խնդիրների և հավուր պատշաճի կյանքի կոչելու համար:

 

Հանրապետական հավաքակայանում ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-մայոր Արտակ Դավթյանը անցկացրել են զորակոչի աշխատանքներին ներգրավված անձնակազմի շարային ստուգատես՝ տեղում դիտարկելով զորակոչի նախապատրաստական աշխատանքները, ներգրավված ծառայությունների և ստորաբաժանումների պատրաստությունը: Դավիթ Տոնոյանը և Արտակ Դավթյանը զորակոչի անցկացմանն օժանդակող կառույցների ներակայացուցիչների ուղեկցությամբ շրջել են զորակոչիկների դիմավորման, ընդունման, հանդերձավորման կետերում, վիճկահանության դահլիճում, զորակոչիկների ծնողների ու հարազատների համար կահավորված սպասասրահում, ծանոթացել ստեղծված պայմաններին, վիճակահանության ընթացակարգի մանրամասներին:

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League