Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


Քարանձավների վարձակալության պայմանագրերն արդեն նոտարիատում են. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների՝ պետական ցուցակներում ընդգրկված քանակը 2017 թ. կազմել է 24 հազար 221, որից 139–ը նոր հայտնաբերված օբյեկտներ են: Այս 139–ից էլ 16–ը, որոնք, ի դեպ, բոլորն էլ գտնվում են Սյունիքի մարզում, նորահայտ հուշարձանի կարգավիճակ ունեն: 2017 թ. ամենից շատ հուշարձաններ են հայտնաբերվել Սյունիքի, Արարատի, Տավուշի և Կոտայքի մարզերում, համապատասխանաբար՝ 39, 29, 24 և 15: Ընդհանուր առմամբ, հուշարձանների առկայությամբ ամենահարուստ մարզը Գեղարքունիքն է: Այստեղ տարբեր տարիներին հայտնաբերվել է 5 հազար 267 հուշարձան: Այնուհետև պատմության և մշակույթի հուշարձանների թվով առաջատար են Լոռու և Կոտայքի մարզերը, համապատասխանաբար՝ 3028 և 3227: Երևանում կա նմանատիպ 995 հուշարձան: 

Նախորդ տարի հայտնի դարձավ, որ մի քանի հուշարձաններ նախատեսվում է տալ վարձակալությամբ: ՀՀ մշակույթի նախարարությանն ուղղված հարցմանն ի պատասխան՝ «Փաստ»–ին տեղեկացրին, որ նախարարությունը ՀՀ պետական ցուցակներում ընդգրկված պատմության և մշակույթի որևէ անշարժ հուշարձան դեռևս վարձակալությամբ չի հանձնել իրավաբանական կամ ֆիզիկական անձանց: 

Բայց միաժամանակ 2017 թ. սկսվել է Վայոց ձորի մարզի «Արենի 1» («Թռչունների»), Գնիշիկ համայնքի «Արջի», «Մոզրովի» և Արագածոտնի մարզի Աղձք համայնքի «Քարե դռներ» քարանձավները զբոսաշրջային նպատակով օգտագործման վարձակալության հանձնման գործընթացը, ինչը պայմանագրերի նոտարական վավերացման փուլում է:

Համացանցից տեղեկանում ենք, որ վարձակալության հանձնման ենթակա էր նաև Գնիշիկ համայնքի վարչական տարածքում գտնվող ևս մեկ քարանձավ՝ «Մագելանի»–ն: Նախորդ տարվա հոկտեմբերին կայացել էր քարանձավները զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրման մրցույթը: Հայտերի գնահատման արդյունքում հաղթող մասնակիցների գնահատման արդյունքների ամփոփման, հայտարարման և հաղթող մասնակիցների որոշման նիստին հայտարարվել էր, որ մրցույթում հաղթող են ճանաչվել «Ինկար» ՍՊԸ–ն («Մագելանի» քարանձավի զբոսաշրջության նպատակով վարձակալության տրամադրում), «Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամ»–ը («Արջի» և «Մոզրովի» քարանձավներ), «Արենի–1 Քարայր» կոնսորցիում–ը («Արենի 1»), «Աղձք միջնադարյան էթնոմշակութային համալիր թանգարան» ՍՊԸ–ն և «Արտեմիս» ԱԿ կոնսորցիումը («Քարե դռներ»): Ինչպես Հետքն է գրում, մրցույթը հայտարարելուց որոշ ժամանակ անց «Ինկար» ՍՊԸ–ի բնապահպանության նախարարությունը ներկայացված նախագծին դրական եզրակացություն չէր տվել:

Ի դեպ, քարանձավների վարձակալության դիմաց սահմանված տարեկան վարձը տարբեր քարանձավների համար տատանվում է 150–250 հազար դրամի սահմաններում, իսկ վարձակալների կողմից սպասվող ներդրումները կտատանվեն 11–96 միլիոն դրամի սահմաններում:

Հ.Գ.–Ի դեպ, երեկ հայտարարությամբ է հանդես եկել մշակույթի նախարարությունը՝ մասնավորաբար նշելով. «ՀՀ մշակույթի նախարարությունը տեղեկացնում է, որ նախաձեռնում է պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակների համալրում նոր հուշարձաններով: Համալրումը կկատարվի փուլային տարբերակով և պարբերաբար: Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ճարտարապետության բազմաթիվ կառույցներ բարձր են գնահատվում հայ և միջազգային մասնագետների կողմից, տպագրվում են հեղինակավոր ամսագրերում ու գրքերում, սիրված են մեր քաղաքացիների և հյուրերի կողմից, բայց քչերն են ներառված հուշարձանների պետական ցուցակում: Բարձր գնահատելով հասարակության մասնակցության դերը՝ խնդրում ենք հայտնել Ձեր առաջարկությունները Խորհրդային Հայաստանի մոդեռնիստական ժառանգության այն քաղաքաշինական և ճարտարապետական կառույցների, մոնումենտալ արվեստի նմուշների ու կոթողների վերաբերյալ, որոնք ձեր կարծիքով արժանի են ընդգրկվել ցուցակներում և վերցվել պետության պաշտպանության տակ»:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia Unibank Launches Biometric Identification in UNIMobile App Unisport reaches the finals of the Futsal Armenian Cup and Premier League