Կողոպուտ Երևանի «Գաֆրի» ոսկու սրահից. քաղաքացին վնասել է նաև մի շարք ավտոմեքենաներ. shamshyan.com
SOCIETYԱյսօր՝ հունիսի 25-ին, կողոպուտ է տեղի ունեցել Երևանում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, քաղաքացին ներս է մտել Մոսկովյան 8 հասցեում գործող «Գաֆրի» ոսկու սրահ և աշխատակցուհուց պահանջել ոսկյա զարդ, իբրև թե գնում է և դիմել է փախուստի:
Ընթացքում իր վարած Mercedes մակնիշի 35 MV 752 համարանիշի ավտոմեքենայով վնասել է մի քանի ավտոմեքենանաներ, դիմել փախուտի, սակայն չի կարողացել փախուստի դիմել և հարվածել է մի քանի ավտոմեքենաների, հետո դուրս եկել ավտոմեքենայից ու դիմել փախուստի: Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմինները: Նշված փողոցում երթևեկությունը ժամանակավորպես դադարեցվել է ճանապարհային ոստիկանության ծառայողների կողմից: Դեպքի վայր են ժամանում Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քնչական վարչության Կենտրոն և Նորք –Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները:
Դեպքի հանգամանքները պարզվում են:
Նա վնասել է BMW մակնիշի 34 ԼR 238 համարանիշի, Subaru մակնիշի 34 RT 987 համարանիշի, Suzuki մակնիշի 17 XX 888 համարանիշի, Mercedes մակնիշի 34 ԼC634 համարանիշի և Lexsus մակնիշի 01 PP 100 համարանիշի ավտոմեքենաները: Նրա ավտոմեքենայում հայտնաբերվել է վարորդական իրավունքի վկայական:



