Վոլոդինն անհրաժեշտ Է համարել Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալը
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Բաքվում հայտարարել Է Լեռնային Ղարաբաղում իրադրության սրում թույլ չտալու անհրաժեշտության մասին, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «ՌԻԱ Նովոստի»-ին:
«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես Է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հօգուտ հարաբերությունների սրման, բոլոր նրանք, ովքեր չեն լսում խաղաղ ապրելու ժողովրդի ցանկությունը, իհարկե գնում են լարվածության ճանապարհով: Մենք պետք Է ամեն ինչ անենք՝ կանխելու դա»,-հայտարարել Է Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օքթայ Ասադովի հետ կայացած հանդիպման ընթացքում:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



