Կարո Փայլանը ընտրություններում ջախջախիչ հաղթանակ է տարել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի խորհրդարանական ընտրություններում քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության կողմից Դիարբեքիրում առաջադրված Կարո Փայլանը փայլուն արդյունքեր է գրանցել։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Դիարբեքիրում Կարո Փայլանի կուսակցությունը հավաքել է 65 տոկոս ձայն։ Էրդողանի գլխավորած «Արդարություն եւ զարգացումը»՝ 21, իսկ մյուս կուսակցությունները 3 տոկոսից պակաս են հավաքել։
Խորհրդարանում Կարո Փայլանի ակտիվ քաղաքականության եւ նախընտրական հրաշալի աշխատանքների արդյունքում Կարո Փայլանը մեծ թվով ձայներ ապահովեց իր կուսակցության համար եւ ընտրվեց 27-րդ գումարման խորհրդարանի պատգամավոր։
Նշենք, որ քրդական կուսակցությունը հատել է 10 տոկոս շեմը եւ հայտնվել խորհրդարանում 66 պատգամավորով։
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



