Առաջիկա տարիներին կատալոնական ճգնաժամը կարգավորել չի հաջողվի. Իսպանիայի վարչապետ
INTERNATIONAL NEWSԻսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը կարծում է, որ կատալոնական ճգնաժամն առաջիկա տարիներին կարգավորել չի հաջողվի: Այս մասին նա ասել է El Pais թերթին տված հարցազրույցում, փոխանցում է «Կոմերսանտ»-ը:
Սանչեսը շեշտել է, որ բոլոր շահագրգիռ կողմերը պետք է ջանքեր գործադրեն խնդիրների լուծման համար: «Հույս ունեմ, որ նրանք չեն վերադառնա միակողմանի քայլերին: Կատոլոնիայի ճգնաժամը չի լուծվի ո՛չ մեկ կամ երկու, ո՛չ էլ հինգ-վեց տարվա ընթացքում», - համոզված է վարչապետը:
Կատալոնիան ավելի քան վեց ամիս ապրում էր առանց տեղական իշխանությունների, քանի որ դրա դեմ կիրառվել էր սահմանադրության 155-րդ հոդվածը, որն այնտեղ Մադրիդի անմիջական կառավարում էր ենթադրում: Հոդվածի ժամկետը սպառվել է հունիսի 2-ին: Կիմ Թորայի գլխավորությամբ նոր կառավարությունն արդեն սկսել է գործել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



