Համացանցում ծաղրել են Թերեզա Մեյին ծիծաղաշարժ «ծնկածալի» համար
INTERNATIONAL NEWSՀամացանցում քննադատել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի՝ ռեվերանսներ (ծնկածալ ողջույն) անելու տարօրինակ ձեւը, գրում է The Independent թերթը։
Թերթն ուշադրություն է դարձրել կառավարության ղեկավարի վերջերս կատարած այցին Նոթինհեմշիրի վերականգնողական կենտրոն, որտեղ այցելել էր նաեւ արքայազն Ուիլյամը։ «Մեյը թագավորական ընտանիքի անդամներին ողջունել է այնքան ցածր ռեվերանսով, որ այդ ամենը տարօրինակ է թվում»,-գրում է պարբերականը։
Հոդվածի հեղինակը նշել է, որ սա առաջին անգամը չէ, երբ վարչապետը ծիծաղաշարժ «ծնկածալ» է կատարում։ Համացանցում բազմաթիվ լուսանկարներ կան, որում Մեյը տարօրինակ կերպով ողջունում է թագուհի Եղիսաբեթ 2-րդին ու Քեմբրիջի դքսուհի Քեյթ Միդլթոնին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



