ԱՄՆ-ի կողմից ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանելու դեպքում ԵՄ-ն պատասխան քայլեր կձեռնարկի
INTERNATIONAL NEWSԵվրամիությունը ստիպված կլինի պատասխան քայլեր ձեռնարկել, եթե ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար մաքսատուրքեր սահմանի: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ Յուրկի Կատայնեն, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:
Ուրբաթ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Twitter-ում սպառնացել էր, որ ԱՄՆ-ն ԵՄ-ից ներկրվող ավտոմեքենաների համար 20 տոկոսանոց մաքսատուրքեր կկիրառի:
«Մենք չենք հասկանում, թե ինչպես կարող են մեքենաները սպառնալիք դառնալ անվտանգության համար: Եթե նրանք որոշեն մաքսատուրքեր սահմանել, ապա մենք կրկին այլ տարբերակ չենք ունենա, քան արձագանքելը», - Monde-ին հայտարարել է Կատայնեն:
Նա ավելացրել է, որ «Եվրոպան չի ցանկանում պայքարել ոչ Twitter- ում, ոչ էլ լայն հասարակության միջոցով»:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



