Ասկերանում հայտնաբերվել է «Զինվորի բաժին» գրառմամբ պահածոյի ավելի քան 200 դատարկ տարա
SOCIETYՈստիկանության Ասկերանի շրջանային բաժնի քրեական հետախուզության և ԱԱԾ Ասկերանի շրջանային բաժնի ծառայողները հունիսի 21-ին համատեղ իրականացված ստուգման արդյունքում Ասկերան քաղաքի «Միրզաջան» կոչվող տեղամասից հայտնաբերել են «Զինվորի բաժին» գրառմամբ 25 հատ մսի և 229 հատ տարբեր տեսակի պահածոների դատարկ տարաներ: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նշված տարածքում հայտնաբերվել են նաև 8 հատ ստվարաթղթե տուփ՝ «Գյումրու թիվ 20 դպրոց գուլպաներ», «Գյումրին Ձեզ հետ է», «Հայ զինվորին», «Պատիվ Հայ զինվորի», «Զինվորի բաժին» գրառումներով:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



