Փաշինյանի աներձագի հայտարարագիրը. «Փաստ»
ECONOMICS«Փաստ» օրաթերթը գրում է.
ՀՀ առաջին փոխվարչապետի պաշտոնը ստանձնած Արարատ Միրզոյանին Ազգային ժողովում փոխարինեց Հրաչյա Հակոբյանը, ով վարչապետ Նիկոլ Փաշինյանի աներձագն է:
Օրերս Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը հրապարակել է Հակոբյանի՝ իրենց ներկայացված 2018 թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:
Հրաչյա Հակոբյանը հայտարարագրել է երեք անշարժ գույք՝ հողամաս և երկու բնակարան: Որպես շարժական գույք է հայտարարագրել «BMW X5 4.6 IS» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ չի ունեցել ո՛չ դրամական միջոցներ, ո՛չ եկամուտներ:
Հակոբյանը մասնագիտությամբ դերասան է, տարբեր տարիներին աշխատել է Երևանի խամաճիկների պետական և Կամերային երաժշտության թատրոններում: Նկարահանվել է ֆիլմերում:
Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



