Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


Իտալիայում կայացել է Ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված էկումենիկ պատարագ և խաչքարի օծում

INTERNATIONAL NEWS

Իտալիայում նոյեմբերի 2-ին նշվող հանգուցյալների հիշատակի օրը Ասիզի քաղաքի Սուրբ Ֆրանցիսկոս քահանայապետական բազիլիկ եկեղեցում մատուցվել է Հայոց ցեղասպանության զոհերի  հիշատակի էկումենիկ պատարագ` եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտիի  գլխավորությամբ և հայր Գոլյիելմո Սպիրիտոյի ու Իտալիայի Հայ առաքելական թեմի առաջնորդ հայր Թովմա վարդապետ Խաչատրյանի մասնակցությամբ: Պատարագին հայր Գոլյիելմո Սպիրիտոն խոսել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման խորհրդի մասին, իր համերաշխությունը հայտնել Հայ առաքելական եկեղեցու կողմից Ցեղասպանության զոհերի սրբադասմանը և մեջբերումներ է արել Դանիել Վարուժանի ստեղծագործություններից: Պատարագին դուդուկով հնչել են Կոմիտասի շարականներից՝ իտալահայ Արամ Իպեկջյանի կատարմամբ:

Պատարագից հետո կայացել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված` Իտալիայում բնակվող հայ բարերար Արթուր Հակոբյանի նվիրաբերած խաչքարի օծման հանդիսավոր արարողությունը: Խաչքարը տեղադրվել է Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու անմիջապես մուտքի մոտ և հայ մեծանուն քանդակագործ ու ճարտարապետ Մոմիկի՝ Սուրբ Էջմիածնում գտնվող խաչքարի կրկնօրինակն է: Օծման արարողությունը կատարել են Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:  

Խաչքարի վահանակի վրա գրված է. «Այս խաչքարը տեղադրվել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի (1915-2015) կապակցությամբ՝ ի հիշատակ Սուրբ Նահատակների և որպես զգուշացում ապագա սերունդներին՝ ազգերի միջև խաղաղության մշակույթին նպաստելու համար: Իտալիայում Հայաստանի դեսպանության կողմից՝ պարոն Արթուր Հակոբյանի մեծահոգի աջակցությամբ»:

Խաչքարի օծումից հետո ելույթներ են ունեցել Իտալիայում Հայաստանի դեսպան Սարգիս Ղազարյանը, եկեղեցու գլխավոր աբբահայր Մաուրո Գամբետտին և հայր Թովմա վարդապետ Խաչատրյանը:

Դեսպան Սարգիս Ղազարյանը երախտիքի խոսք է ուղղել Ֆրանցիսկյան միաբանությանը՝ հայ ժողովրդի հանդեպ դրսևորած համերաշխության համար՝ նկատելով, որ Իտալիայում Հայաստանի դեսպանության, Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցու և Իտալիայի հայերի միության համագործակցությամբ 2015թ. մարտից եկեղեցու տարածքում բացվել և շարունակում է գործել Կարեն Կոքչյանի հայկական եկեղեցիների ու վանական համալիրների, մշակութային կոթողների և բնապատկերների «Հայերը և Հայաստանը» խորագրով լուսանկարների ցուցահանդեսը, որն արդեն 2 մլն այցելու է ունեցել: Նա շնորհակալություն է հայտն ել նաև Արթուր Հակոբյանին և Իտալիայի հայերի միությանը՝ դեսպանության նախաձեռնություններին մշտական աջակցության համար:  

Ելույթ ունեցողներն իրենց խոսքում կարևորել են անցյալի ցեղասպանությունների մասին հիշողությունը պահպանելու անհրաժեշտությունը՝ մարդկության դեմ նոր ոճիրները կանխարգելելու նպատակով: Դեսպան Սարգիս Ղազարյանը նկատել է, որ այդ հարցում անտարբերությունը, լռությունը և ժխտողականությունը մարդկության դեմ նոր ոճիրների պատճառ են դառնում: Նա խոսել է քրիստոնեության օրրան Միջին Արևելքում Իսլամական պետության կողմից քրիստոնյաների և այլ փոքրամասնությունների դեմ իրականացվող վայրագությունների մասին: Դեսպանը նաև հիշատակել է Սուրբ Հովհաննես Պողոս Եր կրորդի՝ 1986թ. Ասիզիում ասված` «Չկա խաղաղություն առանց արդարության» խոսքերը և հորդորել ներկաներին ջանք չխնայել պայքարելու այլատյացության և ժխտողականության դեմ: Դեսպան Սարգիս Ղազարյանը խոսել է նաև նոր ցեղասպանությունների կանխարգելման նպատակով միջազգային հարթակներում Հայաստանի Հանրապետության կողմից երկկողմ և բազմակողմ ձևաչափերով կատարվող աշխատանքների մասին:

Էկումենիկ պատարագին և խաչքարի օծման արարողությանը ներկա են եղել Ասիզիի քաղաքապետ Կլաուդիո Ռիչին (Claudio Ricci), իտալական և եվրոպական խորհրդարանների անդամներ, քաղաքի հոգևոր, հասարակական ու քաղաքական շրջանակների, հայ համայնքի և զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, հավատացյալներ: Դեսպան Սարգիս Ղազարյանը հարցազրույց է տվել տեղական ռադիոհեռուստատեսային ընկերությանը:

Ասիզիի Սուրբ Ֆրանցիսկոս եկեղեցին Իտալիայի և կաթոլիկ աշխարհի կարևորագույն սրբավայրերից մեկն է, ուր օրական բազմահազար ուխտավորներ ու զբոսաշրջիկներ են այցելում, և եկեղեցին տարեկան շուրջ 15 մլն այցելու է ունենում: Այն Իտալիայի և Եվրոպայի  կաթոլիկ պահապան Սուրբ Ֆրանցիսկոսի պաշտամունքի հիմնական ուխտավայրն է, և այստեղ է սկիզբ առնում Միջազգային խաղաղության տարեկան երթը:

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee