Yerevan, 22.June.2026,
00
:
00
BREAKING


14-ամյա Հայկի գտնվելու վայրի մասին գրեթե բոլոր լուրերը ապատեղեկատվություն են եղել. որոնողական աշխատանքները դադարեցվել են

SOCIETY

 

14-ամյա Հայկ Հարությունյանը, ում անհետ կորելու մասին դեռ հունիսի 8-ին հայտարարություն էր տարածել ոստիկանության Մասիսի բաժինը, դեռ չի հայտնաբերվել: Աուտիզմով տառապող երեխայի որոնողական աշխատանքներն արդեն դադարեցվել են: «Արմենպրես»-ի հետ զրույցում ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Նանա Գնդոյանը տեղեկացրեց, որ ԱԻՆ-ը երեխայի փրկարարական աշխատանքները դադարեցնելու որոշում է կայացրել մայիսի 18-ին՝ արտակարգ իրավիճակների նախարարությունում կայացած խորհրդակցության ժամանակ:

 

«Քանի որ Արարատի մարզի դատախազությունում քրեական գործ է հարուցվել սպանության հատկանիշներով, մենք մեր մասով այդտեղ անելիք չունենք: Գործը դրանով հանձնվում է ոստիկանությանը»,-ասաց Գնդոյանը, հավելելով, որ ԱԻ նախարար Հրաչյա Ռոստոմյանը, սակայն, հանձնարարել է գնալ երեխայի գտնվելու մասին ստացվող ահազանգերի հետքերով: «Այս ամբողջ ընթացքում երեխայի գտնվելու վայրի վերաբերյալ գրեթե բոլոր տեղեկությունները ապատեղեկատվություն են եղել: Այսօր երեխայի գտնվելու տեղանքի մասով որևէ տեղեկատվություն չենք ստացել»,-նշեց նա:

 

Անհետ կորած 14-ամյա Հայկ Հարությունյանի կորելուց 10 օր անց Արարատի մարզի դատախազությունում հարուցված քրեական գործով դեռ որևէ տեղեկատվություն չկա: «Արմենպրես»-ին Քննչական կոմիտեից ասացին, որ երեխայի անհետացման վարկածների հետ կապված որևէ բան ասել չեն կարող, քանի որ գործը դեռ նախաքննության փուլում է:

 

Արմավիրի մարզի փրկարար վարչության պետ Հովհաննես Մարգարյանն էլ «Արմենպրես»-ին տեղեկացրեց, որ Արմավիրի և Արագածոտնի մարզերում, որտեղից ստացվել են ահազանգեր երեխայի գտնվելու հավանական վայրի վերաբերյալ, ևս որոնողական աշխատանքները դադարեցված են: «Հունիսի 12-ին մարզի փրկարար վարչություն է դիմել Հայկի եղբայր Գոռը, տեղեկացնելով, որ երեխային տեսել են Արմավիրի մարզի Արագած համայնքում, խնդրելով մասնակցել որոնողական աշխատանքներին»,-ասաց Մարգարյանը՝ հավելելով, որ հենց այս օրը դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը, կատարվել են որոնողական աշխատանքներ մարզի 11 համայնքներում և հարակից դաշտերում:

 

«Աշխատանքներին մասնակցել է 14 հրշեջ-փրկարար, 60 կամավոր, 29 ավտոմեքենա, 3 ամենագնաց կվադրոցիկլ, ապա նույն օրը տեղեկատվություն է ստացվել, որ երեխային տեսել են Արագածոտնի մարզի Ոսկեհատ համայնքում, որտեղ ևս ծավալվել են համատեղ որոնողական աշխատանքներ»,-նշեց փրկարար վարչության պետը:

 

Հովհաննես Մարգարյանի խոսքով՝ երկու մարզերում մինչև հունիսի 15-ը տևած որոնողական աշխատանքներին մասնակցել են ոչ միայն 200-ից ավելի փրկարարներ, կամավորներ, նաև երեխայի որոնողական աշխատանքներում ներգրավվել են կինոլոգներ և դրոններ, սակայն ապարդյուն:

 

Կորած երեխային փնտրող կամավորականների՝ Մասիսի շտաբի համակարգող Բայանդուր Պողոսյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ կամավորները 14-ամյա Հայկի որոնողական աշխատանքները սկսել են հունիսի 11-ին: «Հունիսի 8-ին՝ երեխայի կորելու օրը, որոնողական աշխատանքները սկսել է Հայկի եղբայր Գոռը՝ ընկերների հետ: Մենք այդ աշխատանքներում ներգրավվել ենք 3-րդ օրը»,-ասաց նա:

 

Բայանդուր Պողոսյանի խոսքով՝ երեխայի որոնողական աշխատանքները դադարեցրել են նաև կամավորները:

 

ՀՀ ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի «911» ծառայություն հունիսի 9-ին, ժամը 21:32-ին ահազանգ էր ստացվել, որ ս/թ հունիսի 8-ին, ժամը 17։00-ի սահմաններում ՀՀ Արարատի մարզի Այնթապ գյուղի բնակիչ, 2004թ. ծնված Հայկ Հարությունյանը դուրս է եկել տանից և չի վերադարձել: 



Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia