Նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառին
SOCIETYՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Քրիստինե Ասատրյանը հունիսի 20-ին մասնակցել է «Հնարավորություններ երիտասարդներին» տոնավաճառ միջոցառմանը և հանդես է եկել ելույթով: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարությունից, նախարարի տեղակալն իր ելույթում ընդգծել է երիտասարդների զբաղվածության, մասնագիտական կրթության և ձեռներեցության խթանմանն ուղղված քայլերի, ինչպես նաև այս ուղղությամբ Եվրամիության կողմից ցուցաբերվող աջակցության կարևորությունը:
Միջոցառման բացման հանդիսավոր արարողությունից հետո փոխնախարարը ծանոթացել է տոնավաճառին մասնակցող կազմակերպությունների կողմից երիտասարդներին առաջարկվող ինքնազարգացման հնարավորություններին, զրուցել մասնակիցների հետ և խրախուսել օգտվելու տոնավաճառի ընձեռած հնարավորություններից:



