Yerevan, 09.April.2026,
00
:
00
BREAKING


ՌԴ տրանսպորտի նախարարն առաջնային է համարում ավտոբուսի վթարից տուժած հայերին աջակցության տրամադրումը

INTERNATIONAL NEWS

 Տուլայի մարզի կառավարության շենքում ավարտվել է նոյեմբերի 3-ին` ժամը 02:12-ին, Ուզլովայա քաղաքի մոտակայքում տեղի ունեցած Մոսկվա-Երևան ուղերթն իրականացնող ավտոբուսի վթարման դեպքի առնչությամբ գումարված համատեղ աշխատանքային նիստը: Ինչպես  տեղեկացրին ՌԴ-ում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից, նիստին ռուսական կողմից մասնակցել են ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը, Տուլիայի  մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը, ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության ղեկավարի տեղակալ Ասլանբեկ Ախոխովը, Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան, իսկ հայկական կողմից ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը, ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը:

Աշխատանքային նիստը մեկնարկել է մեկ րոպե լռությամբ` ի հիշատակ վթարի հետևանքով զոհված քաղաքացիների:   

Նիստին ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սակալովն իր խոսքում ընդգծել է, որ առաջնային խնդիրը շարունակում է մնալ վթարի արդյունքում տուժած քաղաքացիներին անհրաժեշտ աջակցություն տրամադրելն ու երկկողմ ջանքերի համակարգումը:

ՌԴ արտակարգ իրավիճակների նախարարության կողմից նոյեմբերի 5-ին կիրականացվի հատուկ չվերթ` զոհված ՀՀ քաղաքացիների դիերը Հայաստան տեղափոխելու նպատակով:  Հայրենիք կտեղափոխվեն նաև հիվանդանոցից դուրս գրված քաղաքացիները: Տուժած և զոհված քաղաքացիների փաստաթղթերի հետ կապված տարաբնույթ հարցերը կարգավորվում են ՌԴ-ում ՀՀ դեսպանության կողմից: Այս մասին ասել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Օլեգ Եսայանը, ով նաև իր շնորհակալական խոսքն է հղել Տուլայի մարզի ղեկավարությանը դեպքի առնչությամբ օպերատիվ գործողությունների կազմակերպման և քաղաքացի ներին անհրաժեշտ օգնություն ցուցաբերելու համար:

Իր հերթին ՌԴ Տուլայի մարզի նահանգապետ Վլադիմիր Գրուզդևը հայտնել է, որ մարզի բուժհաստատությունների կողմից արվում է հնարավորը տուժած քաղաքացիներին անհրաժեշտ բժշկական օգնություն տրամադրելու համար: Միևնույն ժամանակ նշվել է, որ կուսումնասիրվի մոսկովյան բուժհաստատություններում որոշ քաղաքացիների հետագա բուժումը շարունակելու հարցը:

Նիստին քննարկվել են նաև ՌԴ տրանսպորտի ոլորտում վերահսկողության դաշնային գործակալության և ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության կողմից համատեղ աշխատանքների իրականացման հարցը` Ռուսաստանից Հայաստան իրականացվող ուղևորափոխադրումների կարգավորման ոլորտում:

Վթարի դեպքի առնչությամբ տեղում անհրաժեշտ աշխատանքների կազմակերպման և հաջորդիվ բուժօգնության տրամադրման վերաբերյալ զեկույցով է հանդես եկել նաև ՌԴ Տուլայի մարզի կառավարության փոխնախագահ Մարինա Լևինան: 

Նոյեմբերի 3-ին` ժամը 04.44-ին ՌԴ ԱԻՆ ԱՃԿԿ-ից տեղեկատվություն էր ստացվել, որ ժամը 03.08-ին Մ-4 դաշնային ավտոճանապարհի 220-րդ կմ-ում՝ Տուլայի տարածաշրջանի Ուզլովսկի շրջանի Իլյինկագյուղի մոտակայքում Մոսկվա-Երևան երթուղու «Կինգ Դելյուքս» ՍՊԸ տրանսպորտային ընկերությանըպատկանող «Higer» մակնիշի 510 OP 61 պետհամարանիշով ավտոբուսը դեռևս չբացահայտվածհանգամանքներում դուրս է եկել երթևեկելի մասից և շրջվել: ՃՏՊ-ի հետևանքով զոհվել է 8 քաղաքացի, տուժել ևս 43-ը:

 

“A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in YerevanUcom Supports the DemArDem 2026 Regional Youth Forum Prominent Armenian Statesman Levon Sahakyan Passes Away at 89Ucom’s Unity Packages with the Best Fixed Network in Armenia Get 1% idcoin at TOON EXPO with Idram&IDBankOlympic sport should unite people, not become an arena for political campaigns USD 60 Million: Ameriabank Joins Financing of Firebird’s AI Data Center Construction in ArmeniaStatement by Archbishop Bagrat Galstanyan Financial Literacy Course at YSU: Idram and IDBankAmeriabank named the Best Bank in Armenia for 2026 by Global Finance magazine IDBank warns about scams disguised as remote workAraratBank Donates Proceeds from "Armenian Legends and Poems" to the City of Smile Foundation The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest ProjectIdram&IDBank’s Special Offer at Dalma Garden MallUcom’s Management Team Marks International Client’s Day with Subscribers IDBank and Idram Continue Cooperation with the “ZARK” Educational FoundationIDBank issued the 2nd and 3rd tranches of bonds of 2026Ucom Issues Warning on New Wave of Phone Scams IDBank Launches Special Campaign for SWIFT TransfersConverse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets ArmeniaUcom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the State in 2025IDBank Announces the Launch of the IDDistributor Financial ToolSafe Workplace as a Guarantee of DevelopmentSpring Promotion at Megamall from Idram&IDBank“We want to buy your item, please provide your card details.” IDBank warns about fraud on classified platforms Ucom Fellowship 2025 Concludes as Top Eco-Startups Secure FundingIDBank Goes International: Mher Abrahamyan's Interview with the Los Angeles TimesAraratBank Earns RIA Money Transfer’s Partner of the Year in Armenia for the Seventh Consecutive YearUcom Supports the “DemArDem 2026” Regional Youth Forum ZCMC еstablishes Sustainability, ESG and Risk Committee