Ոստիկանությունն «Էլլիպս»-ում գործողություններ է իրականացնում
SOCIETYՀենց նոր տեղեկացանք, որ դիմակավորված անձինք մտել են «Էլիպս» ընկերության գրասենյակ։ Թեեւ ասացին, որ գործողությունն Ազգային անվտանգության ծառայությունը չի իրականացնում, սակայն պարզ չէ, թե էլ որ ծառայությունը կարող է դիմակներով մուտք գործել տնտեսվարողի տարածք։ Միայն տեղեկացանք, որ թիրախը ոչ թե անվտանգության համակարգերի հետ կապված «Էլիպսն» է, այլ «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը, որը արագաչափերն ու տեսախցիկներն է տնօրինում։ Թեեւ համառ լուրեր էին շրջանառվում, որ այն պատկանում է Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին, սակայն դա բազմիցս հերքվել է։ «Էլիպսի» սեփականատերը Գուրգեն եւ Ալեքսան Զաքարյան եղբայրներն են, որոնք 50 տոկոս բաժնեմաս ունեն նաեւ «Սեքյուրիթի դրիմում»։ Տեղեկացանք, որ դիմակավորված անձինք մտել են հենց «Սեքյուրիթի դրիմի» արձանագրումների բաժին։ Իսկ մինչ այդ ԱԱԾ-ն մոտ մեկ շաբաթ ստուգում էր իրականացնում։ Կապը՝ «Էլիպսի» եւ «Սեքյուրիթի դրիմի» միջեւ մեզ բացատրեցին, որ խախտումներն արձանագրում են «Սեքյուրիթի դիմի» տեսախցիկները, իսկ «Էլիպսը» որոշում է՝ խախտում կա՞, թե՞ ոչ։



