Ստեփանավանում ոստիկանները բերման են ենթարկել 26-ամյա աղջկա և 25-ամյա երիտասարդի
SOCIETY«Հետախուզում-2018» օպերատիվ-կանխարգելիչ միջոցառման շրջանակում ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողների կողմից հունիսի 19-ին ժամը 11.00-ին, Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի 19 շենքի տներից մեկում հայտնաբերվել և բերման են ենթարկվել 1993 թ. ծնված Լևոն Գ.-ն և 1992 թ. ծնված Լուսինե Դ.-ն:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչությունից, նրանք հունիսի 16-ից հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով (գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը) պատժի կրումից խուսափելու համար:
Նույն օրը ժամը 13.30-ին, Լևոն Գ.-ն տեղափոխվել է ՀՀ ԱՆ «Վանաձոր» ՔԿՀ, իսկ Լուսինե Դ.-ն՝ ՀՀ ԱՆ «Աբովյան» ՔԿՀ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable
5
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well



