Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում. Թրամփ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ն մտադիր է «տիեզերական ուժեր» ստեղծել: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Մեր ճակատագիրը Երկրի սահմաններից դուրս է. դա ոչ միայն ազգային ինքնության, այլեւ ազգային անվտանգության հարց է»,- ասել է Թրամփը Սպիտակ տանը կազմակերպված միջոցառման ընթացքում, որին մասնակցել են նախկին տիեզերագնաց Բազ Օլդրինն ու խոշորագույն օդատիեզերական ընկերությունների ղեկավարները: «Երբ գործը հասնում է Ամերիկայի պաշտպանությանը, բավարար չէ միայն տիեզերքում ամերիկյան ներկայությունը: Մենք պետք է ամերիկյան տերություն ունենանք տիեզերքում»,- նշել է նա:
Թրամփը Պենտագոնին հանձնարարել է ամերիկյան նոր «տիեզերական ուժեր» ստեղծել, որոնք ամերիկյան ԶՈՒ-ի 6-րդ ճյուղը կդառնան:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



