Պետական վերահսկողական ծառայությունն առաջին ուսումնասիրությունը կատարելու է ՊՆ-ում
SOCIETYՊետական վերահսկողական ծառայությունը վերահսկողական առաջին ու հիմնական լիազորությունները իրականացնելու է Պաշտպանության նախարարությունում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը:
«Մինչ այդ ԱԱԾ ու Ոստիկանության իմ գործընկերներին պետք է խնդրեմ շատ արագ պարզաբանեն հանրության այն մտահոգությունը, թե «Զինվորի բաժին» պիտակով պահածոներն ինչպես են հայտնվել այդ բորենու կենդանիների պահեստում։ Բոլոր մեղավորները պետք է պատժվեն օրենքի ողջ խստությամբ։
ՊՆ-ից գողացած ամեն մի չոփի համար պետք է պատասխանատվության ենթարկվեն. գեներալ չէ ով ուզում է լինեն։
Հ.Գ. Դուք պատկերացնո՞ւմ եք էդ պահեստը երկու տարի մաշվել է ու մնացել է էն ինչ տեսանք։
Սիրում եմ բոլոր նրանց ովքեր հասկանում են զինվորի, բանակի ու պետականության իրական արժեքը, ովքեր մերժում են զուտ կենացային հայրենասիրությունը, զինվորասիրությունը»:



