Եթե ապացուցվեց՝ դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի. Աշոտյանը՝ Մանվել Գրիգորյանի մասին
SOCIETYՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը քիչ առաջ Facebook-ի իր էջում անդրադարձել է Մանվել Գրիգորյանի հետ կապված պատմությանը։
Նա, մասնավորապես, գրել է.
«ԱԱԾ-ի կողմից ներկայացված տեսանյութից հետո կարող եմ միայն հետեւյալն ասել։ Շատ ծանր եմ տարել, ցավ ու կսկիծ ապրել յուրաքանչյուր կասկածանքով ու մեղադրանքով, որ կապված է ապրիլյան պատերազմի ժամանակների հետ։ Եթե ապացուցվեց, որ հնչեցրած մեղադրանքները ճիշտ են, դա ինձ համար անձնական խորը ողբերգություն կլինի։
Չեմ ուզում, որ խախտվի անմեղության կանխավարկածը, ոչ էլ քաղաքական գնահատականներ հնչեն ի հայտ եկած նոր հանգամանքներին։ Խնդիրը այլեւս բացառապես իրավական դաշտում է։
Աստված պահապան Հայ զինվորին»։
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



