Իշխանությունները քննարկում են նախարարությունների կրճատման հարցը. Թբիլիսիի քաղաքապետ
INTERNATIONAL NEWSԹբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտնել է, որ վաղը կամ հաջորդ օրը հայտնի կդառնա, թե ով է առաջադրվելու կառավարության անդամների պաշտոններին, գրում է 1tv.ge-ն:
Ընդ որում՝ Կալաձեի խոսքերով՝ իշխող թիմը քննարկում է նախարարությունների կրճատման հարցը:
«Իրականացվում է կառավարության ձևավորման գործընթաց: Թիմում սկսվել են այդ հարցի վերաբերյալ քննարկումներ: Շատ շուտով, վաղը-մյուս օրը հայտնի կդառնա, թե ում կներկայացնի վարչապետի թեկնածուն: Ինչ վերաբերվում է նախարարությունների կրճատմանը, ապա թիմում այդ հարցի շուրջ նույնպես քննարկումներ են ընթանում»,- հայտարարել է Կախա Կալաձեն:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Վրաստանի խորհրդարանական մեծամասնությունը Մամուկա Բախտաձեին առաջադրել է երկրի վարչապետի պաշտոնին:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



