Մյունխենում անհայտ անձը դանակով հարձակում է իրականացրել
INTERNATIONAL NEWSԳերմանիայի Մյունխեն քաղաքում անհայտ տղամարդը դանակով հարձակվել է մարդկանց վրա: INTERFAX.RU-ի փոխանցմամբ՝ կատարվածի հետևանքով մեկ կին է մահացել ստացած վնասվածքներից:
Ինչպես հայտնում են գերմանական լրատվամիջոցները, միջադեպը տեղի է ունեցել Նոյհաուզեն շրջանի բնակարաններից մեկում, որտեղ բնակվելիս է եղել զոհված կինը: Եվս երեք մարդ՝ երկու կին և մեկ տղամարդ, վիրավորում են ստացել:
Տուժել է նաև հարձակում իրականացնողը, որը հարձակումից հետո փախուստի է դիմել: Ոստիկանները որոնում են նրան: Նրա ինքնությունը դեռևս չի պարզվել:
Աղբյուրի տվյալներով՝ ոստիկանությունը բացառում է ահաբեկչության վարկածը: Ոստիկանության կարծիքով՝ խոսքը կենցաղային հողի վրա ծագած արտակարգ դեպքի մասին է:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



