ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի անապահով ընտանիքներին օժանդակում է սեփական հողամասերի մշակության հարցում
SOCIETYՀՀ կառավարության կողմից իրականացվող «Խթանման միջոցով գյուղացիական տնտեսություններին աջակցության տրամադրումե ծրագրի շրջանակներում սեփական հողամասի մշակության համար ծրագրում ընդգրկված Գեղարքունիքի մարզի 535 տնտեսությունների 2015 թվականին վճարվել է 64 միլիոն 900 հազար դրամ:
Ինչպես տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության սոցիալական ապահովության բաժնի վարիչ Սուրիկ Խաչատրյանը, ծրագրում ընդգրկվել են 49 համայնքների 535 ընտանիքներ: Մարտունու տարածքի 14 համայնքներից ծրագրում ընդգրկվել է 122 ընտանիք, որոնց վճարվել է 11 միլիոն 461 հազար դրամ: Ճամբարակի տարածքի 10 համայնքների 149 ընտանքիների վճարվել է 17 միլիոն 217 հազար, Վարդենիսի տարածքի 8 համայնքների 65 ընտանիքների` 7 միլիոն 588 հազար, Սեւանի տարածքի 10 համայն քների 99 ընտանիքների` 18 միլիոն 161 հազար եւ Գավառի տարածքի 7 համայնքների 97 ընտանիքների վճարվել է 10 միլիոն 470 հազար դրամ:
Ծրագրի շրջանակներում մշակվել են կարտոֆիլ, հացահատիկ, ցանովի խոտաբույսեր, կտավատ:եՊետությունը տնտեսություններին օժանդակում է վարի, ցանքի, սերմացուի տրամադրման հարցերում, իսկ տնտեսություններին իրենց կամ ծրագրում ընդգրկված համագյուղացիների հողամասերում աշխատելու համար վճարում է օրական 4 հազար դրամ: Անապահով ընտանիքները ծրագրից շահում են մի քանի առումներով. առաջին հերթին ապահովվում են վարի ու ցանքի միջոցներով, ապա վարձու աշխատանքով եւ սեփական կարիքների համար բերք ու բարիք արտադրելով, ինչն էականորեն կրճատում է աղքատությունը եւ խÕ �անում աշխատանքի մղումըե,-կարեւորեց Սուրիկ Խաչատրյանը:-0-/30/
Տրամադրված աջակցության շ նորհիվ Սևանում մշակվել է 221 հեկտար հողատարածք, Գավառի տարածաշրջանում` 219 հեկտար, Մարտունիում` 149 հեկտար, 243,9 հեկտար հողատարածք է մշակվել Ճամբարակի եւ 184 հեկտար Վարդենիսի տարածքներում:



