ՀՀ փոխվարչապետը կարևորել է Քաղաքաշինության կոմիտեի ընդլայնված լծակներ ունենալը
SOCIETYՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հունիսի 15-ին ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմին է ներկայացրել կոմիտեի նորանշանակ նախագահ Ավետիք Էլոյանին և շնորհակալություն հայտնել արդեն նախկին նախագահ Նարեկ Սարգսյանին՝ աշխատանքի համար:
Փոխվարչապետն ընդգծել է, որ Քաղաքաշինության կոմիտեն պետք է ունենա ավելի ընդլայնված լծակներ, որպեսզի այն, ինչ տեղի է ունեցել նախկինում՝ քաղաքական որոշումներով պայմանավորված, այլևս տեղի չունենա, և ճարտարապետական համայնքն ու Կոմիտեն հստակ դիրքորոշում ունենան բոլոր շինարարական խոշոր նախաձեռնությունների վերաբերյալ:
Նախկին նախագահ Նարեկ Սարգսյանն, իր հերթին, աջակցություն է հայտնել նոր նախագահ Ավետիք Էլոյանին, բարձր է գնահատել նրա մասնագիտական կարողությունները և արտահայտել է կառույցի ղեկավարի պաշտոնում ճարտարապետ-մասնագետ նշանակելու ավանդույթի ամրապնդման վերաբերյալ իր գոհունակությունը:
Նոր նախագահ Ավետիք էլոյանը շնորհակալություն է հայտնել բարձր գնահատանքի և վստահության համար՝ հաստատելով իր պատրաստակամությունը թե՛ կոմիտեի ներսում, թե՛ դրանից դուրս, շահագրգիռ կողմերի հետ համագործակցելով, հնարավորինս արագ դրական փոփոխություններ բերելու:



