Տիգրանաշենի ոլորաններում ավտոմեքենա է այրվել
SOCIETYՀունիսի 15-ին ժամը 08:51-ին «911» ծառայությունը տեղեկություն է ստացել, որ Տիգրանաշենի ոլորանների սկզբնամասում ավտոմեքենա է այրվում: Այս մասին հայտնում են ԱԻ նախարարությունից:
Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-2 ավտոճանապարհի Երևան-Մեղրի հատվածի 79-րդ կմ-ին այրվում է «Peugeot» մակնիշի ավտոմեքենան (վարորդը՝ Ռ.Մ., ծնված 1981 թ.)։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:39-ին, մարվել՝ 11:37-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ այրվել է: Պատահարի հետևանքով տուժածներ չկան:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



