Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Վարչապետը Ոստիկանապետից պահանջեց չմեծացնել քաղաքացիներին տուգանելու հնարավորությունները

SOCIETY

Կառավարությունը հավանություն տվեց «Ոստիկանության մասին» Հայաստանի Հանրապետու­թյան օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին, սակայն վարչապետի հանձնարարականով շարժական արագաչափերի գործունեությունը չի իրականացվի: Ըստ օրենքի նախագծի՝  ճանապարհային ոստիկանության ծառայողները ճանապարհային երթևեկության անվտանգությունն ապահովելիս չեն ապահովում «Ոստիկանության մասին» օրենքում սահմանված` շարժական տեսաձայնագրող կամ լուսանկարահանող տեխնիկական միջոցներով ոչ գաղտնի վերահսկողության մասին ոստիկանության ծառայողի կողմից բանավոր նախազգուշացնելու պահանջը և «փաստորեն, խախտման փաստի արձանագրումը տեղի է ունենում առանց սուբյեկտի համաձայնության», ինչը չի բխում «Անձնական տվյալների պաշտպանության մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջներից:

ՀՀ կառավարությունն առաջարկում է ներկայացված նախագծով քննարկվող գործող օրենքի հոդվածը թողնել անփոփոխ՝ հաշվի առնելով ներկայացված օրենքի նախագծի և դրա ընդունման հիմնավորման վերաբերյալ մի շարք հանգամանքներ և, միևնույն ժամանակ, իր պատրաստակամությունն է հայտնում համագործակցել օրենսդրական նախաձեռնության հեղինակների հետ՝ հիմնավորման մեջ նշված խնդրի բավարար կարգավորման ուղղությամբ: 

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետաքրքրվեց, թե ո՞ր շարժական տեսանկարահանող սարքերի մասին է խոսքը՝ ընդգծելով, որ կան 3 տեսակի՝ պետավտոտեսչության ավտոմեքենաների մեջ տեղադրվող, ոստիկանների համազգեստների վրա օգտագործվող տեսախցիկներ և իրավախախտումներ արձանագրող տեսանկարահանող սարքերով ավտոմեքենաները: Ոստիկանապետ Վ. Օսիպյանը նշեց, որ կարգավորումները վերաբերում են, այսպես կոչված, խախտումներ արձանագրող շրջիկ մեքենաներում տեղադրված տեսախցիկներին, սակայն այդ ավտոմեքենաները կահավորված են լինելու տարբերանշաններով:

Վարչապետը նկատեց, որ այս հարցում հակասություններ են ի հայտ գալիս: «Մի կողմից ասում ենք մարդկանց քիչ տուգանենք, մյուս կողմից ասում ենք՝ բերենք այդ շրջիկ մեքենաներն էլ ավելացնենք, որ շատ տուգանենք: Մենք քաղաքական խնդիր ենք ձևակերպել, որ պետք է դադարեցնենք քաղաքացիներին ամեն տեղ տուգանելու քաղաքականությունը, հիմա դուք քննարկում եք, թե ավելի շատ ինչպես տուգանենք: Ոչ, չեն լինելու այդ շարժական տեսանկարահանող մեքենաները, դադարեցնենք քաղաքացիների հետևից ընկնելու քաղաքականությունը: Գուցե նախազգուշացումների համակարգ ներդնենք, խնդրում եմ, պահանջում եմ, հրահանգում եմ, հրամայում եմ չմեծացնել քաղաքացիներին տուգանելու առիթներն ու հնարավորությունները»,- ասաց վարչապետը:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի հարցին՝ ոստիկանապետը տեղեկացրեց, որ շարժական արագաչափերն այս պահին չեն գործում: Վալերի Օսիպյանը նշեց, որ կառավարության ղեկավարի հանձնարարականի համաձայն շուտով կներկայացվեն տուգանքների չափերը նվազեցնելու առաջարկություններ: «Չեմ ուզում ժամանակից առաջ ընկնել, բայց տուգանքներն էապես նվազելու են»,- ասել է Օսիպյանը:

Հաշվի առնելով օրենսդրական սահմանափակումները՝ նախագծերի ընդունման ժամկետների հետ կապված, ներկայացված նախագծին տրվել է հավանություն, սակայն վարչապետը հանձնարարեց շարժական արագաչափերի գործունեություն չիրականացնել և խնդրին հետագայում անդրադառնալ ու տալ փաթեթային լուծում:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia