Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից
SOCIETYԿառավարության որոշմամբ ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանն ազատվեց «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հոգաբարձուների խորհրդի նախագահի պաշտոնից: Որոշման նախագիծը ներկայացրել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
Ըստ նախագծի՝ Վիգեն Սարգսյանի փոխարեն հոգաբարձուների խորհրդի նախագահ կնշանակվի Դավիթ Տոնոյանը:
Որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է այն հանգամանքով, որ կառավարության կազմի փոփոխության արդյունքումՀՀ պաշտպանության նախարար է նշանակվել Դավիթ Տոնոյանը, ինչի արդյունքում անհրաժեշտություն է առաջացելփոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամառողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անվանական կազմում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



