Պաշտպանի աջակցությամբ քաղաքացուն վերադարձվել են զինվորական կենսաթոշակից բռնագանձված գումարները
SOCIETYԶինվորական կենսաթոշակի վրա բռնագանձումը վերացնելու համար քաղաքացին դիմել է Մարդու իրավունքների պաշտպանի աջակցությանը։
Ըստ դիմումատուի՝ վարչական իրավախախտման հիմքով Արդարադատության նախարարության հարկադիր կատարման ծառայությունը բռնագանձում է տարածել իր հաշմանդամության կենսաթոշակի վրա։ Ավելին, նման պրակտիկա կիրառվել է պարբերաբար։
Ինչպես տեղեկացրին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի հանրային կապերի բաժնից, Պաշտպանի աջակցությամբ ԴԱՀԿ ծառայությունը քաղաքացու խնդիրը լուծել է, քանի որ օրենքի ուժով բռնագանձում չի տարածվում զինվորական հաշմանդամության կենսաթոշակի վրա։
Ավելին, քաղաքացուն վերադարձվել է հաշմանդամության կենսաթոշակից ավելի վաղ, հակառակ օրենքի պահանջի, բռնագանձված գումարները։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



