Գողություն, շորթում, մարմնական վնասվածքներ, կաշառակերություն. Ամփոփում է ոստիկանությունը
SOCIETYԸստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հունիսի 12-ից 13-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 32 դեպք։
Մասնավորապես՝ մարմնական վնասվածք հասցնելու 11, խարդախության 9, անձնական ունեցվածքի գողության 8, շորթման, խուլիգանության, կաշառակերության եւ պաշտոնեական լիազորությունների չարաշահման 1-ական դեպք։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է կողոպուտի, խարդախության 2-ական ու մարմնական վնասվածք հասցնելու եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 13 պատահար, ինչի հետեւանքով 20 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



