ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի. Փաշինյան
SOCIETYՀՀ վարչապետ նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի: Այդ մասին Փաշինյանն ասաց ՀՔԾ նորանշանակ պետ Սասուն խաչատրյանին ՀՔԾ աշխատակազմին ներկայացնելիս:
«Ուզում եմ ի վերջո լուծել իմ և Հատուկ քննչական ծառայության հարաբերություններում առկա մի փոքրիկ դրվագ։ Կարծում եմ, որ Հատուկ քննչական ծառայության քննիչների աշխատասենյակներում ՀՀ որևէ բարձրաստիճան պաշտոնյայի լուսանկար չպետք է լինի, որովհետև հատուկ քննչական ծառայությունը զբաղվում է այնպիսի գործերով, որոնցով կարող է նաև առնչություն ունենալ այդ պաշտոնյաների հետ», -ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ ՀՔԾ քննիչների աշխատասենյակներում պետք է լինի ՀՀ զինանշանը և դրոշը։
ՀՀ կառավարության հունիսի 8-ի որոշմամբ՝ Վահրամ Շահինյանն ազատվել է Հատուկ քննչական ծառայության պետի պաշտոնից: Նա հրաժարական ներկայացնելու մասին հայտարարել էր հունիսի 6-ին: Սասուն Խաչատրյանը ՀՔԾ պետ է նշանակվել հունիսի 11-ին:



