Yerevan, 23.June.2026,
00
:
00
BREAKING


Սիրային ծանրոց, շահում վիճակախաղով, հափշտակություն բանկային քարտից. Հայաստանում կիբերհանցագործությունների թիվն աճում է

SOCIETY

Հայաստանում կիբերհանցագործությունների թվում վերջին տարիներին 20-25 տոկոս աճի միտում է նկատվում: Դրանք այն բոլոր հանցագործություններն են, որոնք ուղղված են տեղեկատվական տեխնոլոգիաների դեմ կամ կատարվում են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորությունների դեմ պայքարի գլխավոր վարչության բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնի պետ Վահագն Հարությունյանը, 2017 թվականին գլխավոր վարչության կողմից հայտնաբերվել է 71 դեպք, որոնցով հարուցվել է 68 քրեական գործ: Նշված տարում ոստիկանության այլ վարչությունների կողմից կիբերանվտանգության ոլորտում հայտնաբերվել է 108 դեպք, որոնցով հարուցվել է 105 քրեական գործ: Վահագն Հարությունյանը նկատեց, որ վերջին երկու տարիների ընթացքում այն կիբերհանցագործությունները, որոնք կատարվում են Հայաստանում, հիմնականում բացահայտվում են: 

«Փորձը ցույց է տալիս, որ կիբերհանցագործությունների կառուցվածքում ամենաշատ տարածվածներից է համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կատարված հափշտակությունը: Դրանք հիմնականում բանկային զեղծարարություններն են, բանկային քարտերից հափշտակություններն են: Օրինակ, քաղաքացուն սոցիալական ցանցով գրում է իր վաղեմի բարեկամներից մեկի նկարով որևէ անձ: Երկխոսություն է ծավալվում, հետո առաջարկվում է գումարի տեսքով նվեր ուղարկել, որի համար անհրաժեշտ են բանկային քարտի տվյալները: Քաղաքացին, առանց նայելու, թե դա ինչ էջ է, փոխանցում է իր տվյալները, որից հետո եղած գումարը հափշտակվում է»,-ասաց Վահագն Հարությունյանը:

Հաջորդ տարածված հանցագործություններից է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համակարգչային տեղեկատվությանն ապօրինի տիրանալը: Օրինակ, երբ ասենք «Ֆեյսբուք»-ում որևէ էջի տվյալներին տիրանալու համար անձին ուղարկվում է հղում: Նա հղումով գնում է և այդ ժամանակ հայտնվում է մի պատուհան ու իրեն թվում է` դուրս է եկել «Ֆեյսբուք»-ից: Նորից մուտք գործելու համար կրկին մուտքագրում է գաղտնաբառը, ինչի արդյունքում նենգորդը տիրանում է սոցիալական ցանցի անհատական տվյալներին:

Պոռնոգրաֆիկ նյութերի տարածման հետ կապված Վահանգն Հարությունյանը նշեց, որ, փառք աստծո, հասարակության շրջանում մարդկանց մտածելակերպն այնպիսին է, որ հասարակական պարսավանքի են ենթարկվում նման անձինք: Ըստ այդմ էլ, կարելի է ասել, որ նման դեպքերը քիչ են:

Հանցատեսակով պայմանավորված՝ թիրախային խմբերը տարբեր են լինում, սակայն Վահագն Հարությունյանը տեղեկացրեց, որ այսպես կոչված «սիրիայի ծանրոց» հանցատեսակի դեպքում թիրախում 30-50 տարեկան կանայք են:

«Տղամարդը ներկայանում է որպես մեծահարուստ, ով գտնվում է նավի վրա, երկխոսություն է ծավալում քաղաքացուհու հետ, գործը հասնում է ամուսնության առաջարկ անելուն: Տղամարդը տեղեկացնում է, որ բավական թանկարժեք նվերներ է ուղարկում, սակայն օրեր անց ինչ-որ մի պետությունից զանգում են տիկնոջը՝ ներկայանալով մաքսային ծառայությունից, և ասում, որ ծանրոցի մեջ մաքսանենգ ապրանք կա, եթե չվճարի 1500 դոլար, ապա այն կպետականացվի: Տղամարդն ասում է, որ ինքը գտնվում է նավի վրա և այդ պահին բանկային հաշիվներին հասանելիություն չունի, խնդրում է, որ կինը փոխանցի: Փոխանցելուց հետո կապն այդ տղամարդու հետ կտրվում է, հետո պարզվում է, որ տիկնոջը գրում էին  ինտերնետում տարածված ոմն Ջոն Սմիթի լուսանկարով»,-ասաց նա:

Մեկ այլ դեպքով էլ, 65-ն անց տիկինը մոտ 300 հազար դոլար էր փոխանցել տարբեր տեսակի վիճակախաղերի, որոնք իրականում կեղծ են, իրենցից ներկայացնում են փող հափշտակելու մեխանիզմ:

«Նամակ է գալիս, որ Մոզամբիկում անցկացվող վիճակախաղով շահել եք 1.5 մլն դոլար: Այն ստանալու համար կամ սեղմում եք ուղարկված հղման վրա, կամ ինչ-որ բաժնում տվյալներ եք լրացնում, արդյունքում՝ անհայտ անձը տիրանում է անձնական, բանկային տվյալներին: Սա փաստում է, որ տեղեկատվական անվտանգության տեսանկյունից մեր հասարակության շրջանում իմացության, իրավագիտակցության մակարդակը ցածր է: Մեր քաղաքացիները սկզբում ոչ ոքի չեն ասում, մտածելով աչքով կտան, հետո երբ խաբվում են, նոր բարձրաձայնում են: Ինտերնետում հենց այնպես փող չկա: Հորդորում եմ լինել ուշադիր, համակարգչային գիտելիքները պարբերաբար ավելացնել, խնդիրների դեպքում էլ դիմել մասնագետի»,-հավելեց Վահագն Հարությունյանը:

Unibank's annual general meeting of shareholders will be held today: the bank's net profit amounted to 9.8 billion drams Telecom Armenia OJSC and AzerTelecom OJSC Sign Internet Traffic Transit Agreement AraratBank: A New Rhythm of Life for Children with Hearing ImpairmentsUcom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026 Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in BarcelonaTop Travel Destinations of 2026: IDBank Ucom and Impact Hub Yerevan Continue Supporting the Development of Green Startups in Armenia Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes Up to 30% idcoin at pools: Idram&IDBankMoody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook ''Teach For Armenia'' is the June beneficiary of the ''Power of One Dram'' Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastructure IDBank issued the 4th and 5th tranches of bonds of 2026 Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBankWildberries and Unibank in Armenia Launch Installment Purchase ServiceZCMC Joins the United Nations Global Compact Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6Junius is back — with a new tournament and valuable prizes Ameriabank and FMO Sign EUR 120 Million Agreement to Support MSMEs and Advance Green Finance in Armenia International Children’s Day with EU and “Armenian Virtuosos”There is widespread FEAR [in Armenia] — Ex-Defense Minister Arshak Karapetyan Firebird’s AI Megaproject Enters Final Stage of Phase One Construction0% Commission on Leveraged Share Purchases via the ARARATBANK Trading PlatformCustomer Appreciation Day in Gyumri: IDBankSolis CJSC, managed by Amber Capital and combining a portfolio of solar power plants, issues bonds Ucom General Director Ralph Yirikian Participated in a Panel Discussion at RISE Powered by Silicon Mountains Simple Talks: A Fresh Take on Finance with AraratBank Ameriabank Won in 4 Categories at AMX Awards 2026Idram Becomes a Partner of “Little Mher”Unibank has launched instant transfers by phone number Unisport Crowned Armenian Futsal Premier League ChampionOn May 30, "Unisport" will compete for the title of the Armenian championWith IDBank’s Support, Ian Gillan and Tony Iommi Awards Established at Gyumri Music School No. 6An unforgettable day instead of toys: June 1st guide from Idram&IDBankUnibank Issues Perpetual Bonds with a 13.25% Annual Yield for Shareholders IDBank Presented It’s Vision for Social Responsibility at Impacture 2026Unibank will not increase fixed-adjustable interest rates on loans secured by real estate Ucom General Director Ralph Yirikian Participated in the Impacture 2026 Conference“We are switching you to 5G, type a command”: IDBank warns about a fraud disguised as a “network update”Ucom and staff.am Bring Together Armenia’s Business Leaders at Executive Offsite Vol.1 Ameriabank and ADB Signed a $100 Million Agreement to Expand Micro, Small, and Medium-Sized Enterprise and Green Finance in ArmeniaLove Is… card from Unibank can win a trip to Paris Learn by Playing. A Series of Financial Literacy Games with Idram, IDBank and “Novosti-Armenia”Ucom and the Microsoft Innovation Center Collaborate on Cybersecurity EducationUnisport – Armenian Futsal Cup holderSummer starts with iced coffee, what if it brings bonuses too? Idram&IDBank AraratBank reduces loan interest rates for around 400 reliable SME customersTeam Holding Announces the Launch of the Third and Final Placement Phase of USD Bonds. Underwriter - Freedom Broker Armenia