Տարեսկզբից 750 հազարից ավելի գաղթականներ են ժամանել Եվրոպայի ափեր. ՄԱԿ
INTERNATIONAL NEWSԱյս տարվա հունվարից Միջերկրական ծովով Եվրոպա ժամանած գաղթականների թիվը հասել է 750 հազարի: Այդ մասին, նոյեմբերի 3-ին հաղորդել է ՄԱԿ-ի փախստականների գործերի գլխավոր կոմիսար Անտոնիու Գուտերեշը՝ ելույթ ունենալով համաշխարհային կազմակերպության Գլխավոր ասամբլեայի երրորդ կ ոմիտեում:
«Երեք քառորդ միլիոն մարդ է հունվարից ժամանել Եվրոպայի ափեր: Ավելի քան 3400-ը խեղդվել են, ընդսմին զոհերի թիվն արագորեն աճում է եղանակային պայմանների վատանալու պատճառով»,- ասել է նա: Գուտերեշի խոսքով՝ ամեն օր միայն Հունաստանի առափնյա կղզիներ է ժամանում 6 հազարից մինչեւ 8 հազար մարդ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
1
The Power of One Dram and the Armenian State Symphony Orchestra Conclude the Forest Project Launched...
2
Idram is the general partner of the "Towards Conscious Parenting 2026" annual conference
3
Polytechnic University Graduation Ceremony Held with the Support of Unibank
4
From Financial Adventures to Great Victories: The 4th Junius Financial Online Tournament Wrapped Up
5
Converse Bank Completes the Placement of EBRD Bonds



