Yerevan, 08.May.2026,
00
:
00
BREAKING


Մարդ­կանց անվ­տան­գու­թյու­նը երաշ­խա­վո­րո՞ւմ եք. «Փաստ»

SOCIETY

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ամենայն հավանականությամբ, եթե Գալուստ Գրիգորիչը՝ արտահանման համար նախորդ վարչապետի եղբորից «դաբրո» ստանալու հարցը ջրելու մասին արտահայտվեր, ապա կասեր, որ եթե իրավունք ունեն, ապա դա դեռ չի նշանակում, որ բոլորն էլ կարող են անարգել խոշոր, միջին կամ մանր եղջերավոր անասուններ ներկրել կամ արտահանել: 

Եվ դա իրոք այդպես է: Վկան՝ բանանի մենաշնհորհի դեմ «պայքարի» փորձը, երբ մեկը հավատացել էր այդ օրերի վարչապետ Կարեն Կարապետյանի հավաստիացումներին և որոշել էր բանան ներկրել ու հայտնվել էր ամերիկյան կինոյի հերոսի դերում:

Ու թե ինչ եղավ այդ խիզախի հետ, պաշտոնական աղբյուրներն այդպես էլ չմանրամասնեցին, բայց ինչպես ընդունված է ասել՝ մեզ հասած տեղեկությունների համաձայն, դա նրան լավ «դաս» եղավ, որ այլևս չփորձի Միհրանի դաշտից բանան «հավաքել»: 

Հետագայում, իհարկե, իշխանությունները հայտարարեցին, որ դաշտն ազատականացվել է, ներկրողների թիվն ավելացել, բայց դեռ հարց է, թե իրականում դաշտն էր ազատականացվե՞լ, թե՞ արևադարձային մրգեր ներկրող միակը, ինքն իրեն մենաշնորհային դիրքից «զրկելու» համար, մի քանի տասնյակ դուստր ձեռնարկություններ էր «աճեցրել» ու տպավորություն առաջացրել, թե դաշտն ազատականացրել է:

Նույնը հիմա կենդանիների հարցին է վերաբերում: Բնական է, չէ՞, որ շատ ձեռներեցներ սեփական կամքով չեն ցանկանա մտնել կենդանիներ արտահանելու դաշտ, քանի որ տեղերում կենցաղային հողից մինչև շատ այլ «թեմաների» պատրվակով կարող են բոլորովին այլ սաշիկների հանդիպել և, առանց կենդանիների թեման հիշատակելու, դառնալ սեփական նախաձեռնության զոհը, գերին, կամ մերձավորներին «պադստավկա» անողը:

Եվ այս պարագայում հայտարարել, թե դաշտն այլևս ազատականացված է 50 տոկոս փայ մտնողներից, անկեղծ ասած՝ լուրջ չէ: Լուրջ կլիներ, եթե հրապարակվեր, թե անցած մեկ ամսում քանի մանր և խոշոր եղջերավոր կենդանի է արտահանվել կամ ներկրվել, որ ընկերությունների կամ անհատ ձեռնարկատերերի կողմից: Ու չնայած այդ տեղեկության հրապարակումից հետո էլ առանձնապես հեշտ չէր լինի նրանց և Սաշիկին ( կամ հիմա արդեն մեկ ուրիշին) հասնող փայի միջև կապերը շուտ բացահայտել, սակայն փաստ է, որ նման կարծրացած սխեմաները կոտրելը, փշրելը ու իսկապես անվտանգ ու բոլորովին այլ խաղի կանոններ սահմանելը օրերի խնդիր լինել չի կարող:

Էլ չենք ասում, որ դեռ բազում հին ու հնացած հաշիվներ կան, որոնք կթարմանան, այսպես թե այնպես պատճառ կդառնան հիշողությունները թարմացնելու, կփորձեն իրենց զգացնել տալ: Այնպես որ, հարկավոր է նախ մարդկանց անվտանգության հարցերը կանոնակարգել, հետո միայն հայտարարել, թե դաշտն ազատականացվել է՝ ով ինչ ուզի կարող է ներկրել կամ արտահանել: 

Ի վերջո, միշտ չէ, որ նման փորձ անողը ձախողվելու դեպքում իսկույն կվազի վարչապետի (և կհասնի՞ նրան արդյոք) կամ լրագրողների մոտ: Միշտ չէ նաև, որ մարդիկ կդիմեն իրավապահներին: Ընտանիք ունեն, անվտանգության խնդիր ունեն: Համաձայն ենք՝ մեծ հաշվով հասարակությունն էլ խնդիր ունի՝ կոտրելու այս արգելքները: Սակայն մինչ այդ պետք է հարյուր տոկոսով վստահ լինի ու անվտանգ զգա, այլապես նմանատիպ «նախաձեռնություները» հաջողություն չեն ունենա:

Շարունակությունը՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

The international chess tournament supported by IDBank has concludedAraratBank and Urartu Football Club Team Up to Promote Financial LiteracyFINTECH360 International Conference Held in Armenia Ucom Upgrades Internet Speed for Unity Packages Two Milestones, One Celebration: Moneytun Turns 20, Partnership with AraratBank Marks 10 YearsBell Ringing Ceremony at the London Stock Exchange marks Ameriabank’s inclusion in the FTSE 100 as part of LFG AraratBank Announces Change in Executive Leadership Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedicated to the Memory of the Victims of the Armenian GenocideAraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar “Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone ScamsSoft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26 Financial Literacy Course for Learning Mission non-profit organization. Idram&IDBank A New Level of Digital Banking: IDBank Launches Strategic Partnership with OracleInternational Mother Earth Day. Idram&IDBankUcom Announces the Launch of Its Carbon Footprint Management ProgramUnibank issues USD bonds with a 5.6% yieldAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 ProjectsIDBank and Idram participate in Career City FestAraratBank’s Unwavering Commitment: 5 Years, 172 Beneficiaries, and over 100 Projects Grant Akopian Appointed CEO and Chairman of the Management Board of Converse Bank Travel in comfort with the Mastercard World "Travel" Cards from Unibank Ucom Supports Free FPV Drone Training for Teenagers by the ArmDrone Community AraratBank’s Special Offer at Leasing Expo Attracts Strong Customer Interest Flexible Terms when Transferring your Mortgage Loan to AraratBankThe Defense Team of the “Sacred Struggle” Releases Evidence Exposing a Fabricated Terrorism Case Unibank Awarded Client Protection Certification by MFR The Power of One Dram April Beneficiary: Davitbek Games NGOUcom and Impact Hub Yerevan Announce the Third Year of Green Innovation FellowshipUnibank Launches Referral Campaign “Invite Friends and Get Bonuses"Team Holding: The second phase of the placement of USD-denominated bonds has been completed. Underwriter - Freedom Broker Armenia. “A friend” needs money urgently. IDBank warns that trust can be exploited on social media.Denationalizing the ‘Map’ (Reflections on the ‘Real Armenia Ideology’)AraratBank at Leasing EXPO 2026: Special Leasing Offer for Energy-Efficient EquipmentUcom Offers Virtual Cloud Server (VPS) ServiceIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of Armenia, Presenting Innovative Tools for the SME SectorUp to 25% idcoin When Buying Airline Tickets with IDBank Premium CardsAcba bank and the U.S.-based Interactive Brokers have signed an agreementIDBank and Idram Alongside the “Matemik” NGOIDBank Participates in Regional Conference of the Union of Banks of ArmeniaConverse Bank Receives STP Excellence Award Once AgainUnibank to participate in Leasing Expo 2026 with a special offerAraratBank in Lori: Competitive Solutions for Business and Economic DevelopmentIDBank to Provide Scholarships Worth 35 Million Drams to 103 Artsakh Students at YSUUnibank joins the Partnership for Carbon Accounting Financials (PCAF)Safe environment – Equal opportunitiesAraratBank Receives STP Excellence Award from Commerzbank AGWorld Autism Awareness Day reminds us: culture is how we learn to see and embrace one anotherIDBank Receives Commerzbank’s STP Excellence Award 2025IDBank Presented a Special Offer at TOON EXPO 2026FINTECH360 International Conference to Bring Together 500 Participants in Yerevan