Մեկ օրում հարյուրավոր սիրիացիներ են վերադարձել իրենց տները Հոմսում և Արևելյան Ղուտայում
SOCIETYՄեկ օրում շուրջ 340 սիրիացի իրենց տներն են վերադարձել Հոմս և Արևելյան Ղուտա նահանգներում: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Սիրիայում հակամարտող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնը:
«Վերջին մեկ օրում Հոմս նահանգում իրենց տներն են վերադարձել 244 մարդ, իսկ Արևելյան Ղուտայում՝ 114-ը», - ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:
Բացի այդ, նշվում է, որ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի ջանքերի շնորհիվ Իդլիբի դեէսկալացիոն գուտուց իրենց տներն են վերադառնում նաև Հալեպ նահանգի խաղաղ բնակիչները:
Ռուսական կենտրոնից հայտնում են, որ սիրիացի մասնագետները աշխատանքներ են տանում բարձրավոլտ էլեկտրականության գծի փոփոխման ուղղությամբ Հոմսա նահանգի Զաաֆարնա, Դեյր Ֆուր և Իզիդին բնակավայրերում:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
3
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
4
It is now possible to register in Unibank’s mobile application through imID as well
5
Idram and IDBank Support Startups at Seaside Startup Summit



