Հռոմի պապը հաջողություն է մաղթել ԱՄՆ-ի եւ ԿԺԴՀ-ի ղեկավարների գագաթնաժողովին
INTERNATIONAL NEWS
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հաջողություն է մաղթել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի եւ ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընի գագաթնաժողովին՝ հույս է հայտնելով, որ Կորեական թերակղզում խաղաղություն կհաստատվի: Այս մասին Հռոմի կաթոլիկ եկեղեցու առաջնորդը հայտարարել է կիրակի օրը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը՝ վկայակոչելով Մայր Աթոռի մամուլի ծառայությունը:
«Ցանկանում եմ եւս մեկ անգամ բարեկամության եւ աղոթքի ուղերձ հղել Կորեայի ժողովրդին: Սինգապուրում առաջիկա օրերին կայանալիք բանակցությունները կարող են նպաստել իրադարձությունների դրական զարգացմանը, ինչը խաղաղ ապագա է երաշխավորում Կորեական թերակղզու եւ ամբողջ աշխարհի համար: Եկեք աղոթենք Տիրոջը դրա համար», - հայտարարել է Ֆրանցիսկոսը:
Կիմ Չեն Ընը եւ Թրամփն արդեն ժամանել են Սինգապուր, որտեղ երեքշաբթի օրը բանակցություններ կանցկացնեն:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
Ucom Supports the Second Phase of ArmDrone’s FPV Drone Educational Program
3
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



