Չարենցի անվան տուն-թանգարանում հայտնաբերվել է ոստիկանության 56-ամյա աշխատակցի դին
SOCIETY
Այսօր՝ հունիսի 10-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 01։30-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության և արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոններ ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի պողոտայի 17 հասցեում գործող Եղիշե Չարենցի անվան տուն-թանգարանում ծառայություն կատարող ոստիկանության աշխատակիցը չիպատասխանում դռան և հեռախոսի զանգերին։
Shamshyan.com-ի փոխանցմամբ, նշված հասցե են ժամանել փրկարարներն ու ոստիկանները, որոնք բացելով թանգարանի դուռը, այնտեղ հայտնաբերել են Երևանի բնակիչ՝ 56-ամյա Թ. Յ.-ի դին։
Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։
Թ. Յ.-ն աշխատում էր ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ռազմականացված ջոկատներից մեկում։



